Նոր՝ 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստանովելի մասին պատմել ենք: Յուլիա Ֆինկի, Քրիստինե Եղոյանի, Շուշան Երիցյանի, Կարեն Ասլանյանի, Տաթեւ Սարգսյանի եւ մյուսների հետ նախագծում նկարահանվել է նաեւ Ծովինար Մարտիրոսյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին պատմել է նոր դերի մասին եւ լուսանկարներ տրամադրել նկարահանման ընթացքից:
Ծովինար Մարտիրոսյանը
«Գլխավոր հերոսուհու՝ Նարեի, ավագ քրոջն եմ մարմնավորում՝ Անուշին: Կերպարս կասկածամիտ կին է, ով այնքան էլ վստահ չէ, որ քույրը կհասնի իր երազանքին եւ երգչուհի կդառնա»,-նշել է Ծովինարը:
Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը՝ նոր սերիալի նկարահանումներին
Նրա խոսքով՝ հետաքրքիր էր մարմնավորել մի կնոջ, ով իրականում ոչ մի կապ չունի իր հետ.«Կերպարս շատ է սիրում իր ամուսնուն, այնքան շատ, որ մոռանում է նույնիսկ ինքնասիրության մասին: Ներկայացվում է՝ ինչպես է կինը, ապրելով ամուսնու համար, մոռանում նախասիրությունների, նույնիսկ իր կյանքի մասին, ինչն էլ բերում է ամուսնու կողմից հիասթափության, ով նաեւ պարբերաբար դավաճանում է իրեն»:
Շուշան Երիցյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը
Ի դեպ, սերիալում Ծովինարի ամուսնուն մարմնավորում է հենց ամուսինը՝ Նարեկ Հայկազյանը.«Տարբեր նախագծերում ներկայացել ենք որպես ամուսիններ, բայց այս մեկը տարբերվում էր: Երկուսս էլ բացասական կերպարով էինք, մեծ սպասումներ ունեմ, թե ինչպիսին է ստացվել մեր աշխատանքը»,-նշել է դերասանուհին:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: