“Ո՞ւր է իմ տղամարդը”, “Տիգրանի մոլորակը” սերիալներում իր դերերով հեռուստադիտողին հայտնի Կայա Խուրշուդյանի ստեղծագործական եւ անձնական կյանքից մի շարք մանրամասներ BRAVO.am-ը պատմել է ամիսներ առաջ: Նա մեզ հետ զրույցում նաեւ նշել էր, որ փիրսինգի եւ դաջվածքների սիրահար է:
Կայա Խուրշուդյանը
Պարզվում է` օրերս դերասանուհին նոր` չորրորդ դաջվածքն է արել, բայց թե իր մարմնի որ մասն է զարդարում այն եւ ինչ է խորհրդանշում, չի բարձրաձայնում` համարելով չափազանց անձնական: Իսկ այ նախորդ երեք դաջվածքը կգտնեք մեր ներկայացրած լուսանկարներում:):
Կայա Խուրշուդյանի դաջվածքներից մեկը
“Միշտ սիրել եմ տատու-արվեստը, պարզապես համարձակության խնդիր կար: Մի օր էլ որոշեցի, որ պետք է ես էլ դաջվածք ունենամ ու արեցի: Գրեթե մեկ տարվա ընթացքում դրանց թիվը հասավ չորսի”,-ասել է Կայան ու հավելել.“Դաջվածքներս հեռացնելու կամ մաքրելու մասին չեմ մտածում, գուցե նաեւ նորերն անեմ”:
Դերասանուհին նշել է, որ այս թեմայով վերջերս իրեն շատ են անհանգստացնում.“Նամակներ ու զանգեր եմ ստանում ծանոթ-անծանոթ մարդկանցից, ովքեր ուզում են իմանալ, թե արդյոք նախկինում դատապարտված եմ եղել: Պատճառն այն է, որ դաջվածքներս արտահայտում են դատապարտյալներին հատուկ մտքեր: Իհարկե, նման բան չկա. ես երբեւէ դատապարտված չեմ եղել, պարզապես դաջվածքներիս նշանակությունը մոտ է իմ աշխարհայացքին”:
Կայա Խուրշուդյանի դաջվածքներից մեկը
Կայա Խուրշուդյանը նաեւ հետեւյալն է ասել.“Գուցե անհասկանալի լինի, թե ինչու է արվեստի բնագավառի ներկայացուցիչը նման դաջվածքներ անում. ես ունեմ շատ մտերիմ ու հարազատ մարդիկ, ովքեր, ցավոք, այս պահին կալանավայրում են: Անկախ ամեն ինչից, ես հասկանում եմ նրանց եւ միշտ իրենց կողքին եմ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կայա Խուրշուդյանի անձնական արխիվից եւ Հրայր Թաթիկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: