Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հայտնի է նաեւ Կարգին Հասո անվամբ, կրկին Երեւանում է: Ամիսներ առաջ Հասմիկի բացակայությունը նկատվեց “Կարգին սերիալ”-ի չորրորդ ենթաշրջանում, որտեղ բացակայում էր Հասմիկի կերտած Սոֆայի կերպարը:
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը
Դերասանու բացակայության առիթ դարձան խոսակցություններն այն մասին, թե Հասմիկի եւ սերիալի գլխավոր դերակատարների` Հայկոյի եւ Մկոյի միջեւ վեճ է ծագել, սակայն չորրորդ եթերաշրջանից առաջ BRAVO.am-ի հետ զրույցում սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանն հերքեց այդ լուրը. “Պատճառը դերասանուհու արտերկրում գտնվելն է: Երբ վերադառնա, Սոֆան կրկին եթերում կլինի”:
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը
BRAVO.am-ը տեղեկացավ, որ հինգ ամիս Լոս Անջելեսում մնալուց հետո Հասմիկը կրկին Երեւանում է. “Այնտեղ մեկնել էի հանգստի նպատակով:
Խոսակցությունները, թե մեր միջեւ վեճ է եղել, ուղղակի ծիծաղելի են. երկրում չէի, չէի նկարահանվում, հիմա պատրաստվում եմ սեպտեմբերից կրկին կերտել իմ շատ սիրելի Սոֆայի կերպարը: )”,- մեզ հետ զրույցում ասել է Հասմիկը:
Դերասանուհին նշել է, որ Լոս Անջելեսում հանգստացել է, հանդիպել ընկերներին ու մտերիմներին: Այս ամիսների ընթացքում նա հասցրել է կարոտել այն ամենը, ինչ կապված է Երեւանի հետ:
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը
Մեր զրուցակիցը նշել է, որ մի քանի նոր մտքեր ունի, որոնց մասին կհայտնի դրանք իրագործելուց հետո: Անդրադառնալով երգարվեստին` Հասմիկն ասել է հետեւյալը. “Երեւի թե շարունակեմ, բայց Հայաստանում երգարվեստով զբաղվելն անիմաստ է, ուղղակի պետք է դրան նայել որպես հոբբի, երգարվեստով զբաղվելը բիզնես կլինի, եթե 6/8 երգես, իսկ ես չեմ կարող դա անել”,- ասել է նա:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Ղարիբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: