Նկարահանումների ավարտից հետո Կարեն Ասլանյանը արձակուրդը վայելել է Եգիպտոսում: BRAVO.am-ի հետ զրույցում «Դեպի երազանք» սերիալի գլխավոր դերակատարը պատմել է, թե ում հետ է այս տարի մեկնել հանգստի, որ երկիր է պատրաստվում մեկնել առաջիկայում եւ այլն:
Կարեն Ասլանյանը՝ Եգիպտոսում
«Այս տարի ճամփորդեցի ինձ շատ հարազատ երկու ընկերներիս հետ, որոնք դերասաններ չեն եւ կապ չունեն այս ասպարեզի հետ: Եթե չլինեին նրանք, գուցե հանգիստս այդքան էլ լավ չանցներ»,-ասել է նա:
Դերասանի համար առաջնային են միջավայրն ու իրեն շրջապատող մարդիկ. «Առաջին անգամ էի Եգիպտոսում, եթե անկեղծ լինեմ, ոչ այնքան հիացած եմ, ոչ էլ զարմացած ինչ-որ բանից: Այն երկրների համեմատ, որտեղ նախկինում եմ եղել, այստեղ ավելի աղքատիկ էր ամեն ինչ եւ ոչ այնքան կազմակերպված, չնայած որ 5 աստղանի հյուրանոց էինք ընտրել»:
Կարեն Ասլանյանը՝ Եգիպտոսում
Այս ուղեւորությամբ, սակայն, Կարենի համար արձակուրդները չեն ավարտվում: Նա ծրագրում է Իսպանիա մեկնել, լինել Բարսելոնայում եւ Մադրիդում, որտեղ հույս ունի՝ ավելի հետաքրքիր եւ տպավորիչ օրեր կանցկացնի:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարեն Ասլանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: