Հովհաննես Թումանյանի “Մի կաթիլ մեղր”, “Բարեկենդան”, “Կիկոսի մահը”, “Անխելք մարդը”, “Քաջ Նազարը” եւ “Սուտասանը” հեքիաթների հիման վրա ներկայացում է բեմադրել ֆրանսահայ դերասանուհի Սաթե Խաչատրյանը, որի երեւանյան պրեմիերան հունիսի 15-ին էր` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում:
“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” ներկայացման երեւանյան պրեմիերային
“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան”-ը հանդիսատեսին ներկայացվում է հայերենի, ֆրանսերենի եւ քրեոլի(Գվադելուպեի պետական լեզուն) համադրությամբ, հայկական ժողովրդական երգերից բացի, հնչում է կարիբյան երաժշտություն:
Երաժիշտ եւ դերասան Յաննիկ Լուին
Հայ-ֆրանսիական այս նախագծի պատասխանատու, բեմադրիչ Սաթե Խաչատրյանին բեմում ընկերակցում ու մեր հեքիաթները պատմում է նաեւ ծագումով Կարիբյան Գվադելուպե կղզուց երաժիշտ եւ դերասան Յաննիկ Լուին: Նրանք մարմնավորում են հեքիաթասացներ Կիկային եւ Ֆրիկային:
“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” ներկայացման երեւանյան պրեմիերային
“Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան” բեմադրությունն առաջիկա օրերին ներկայացվելու է նաեւ Սեւանում, Վարդենիսում, Գավառում, Սիսիանում, Գորիսում, Ջերմուկում:
BRAVO.am-ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է:
BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: