×


Կարինան եւ Տիգրանը երեկ նշանադրվել են

BRAVO.am-ն այս ամսվա սկզբին պատմել էր, որ Կարինա Դանելյանը հանդիպում է Տիգրան անունով մի երիտասարդի հետ: Զույգը մինչեւ հարաբերությունների օրինականացնելը չէր ցանկանում բարձրաձայնել սիրո մասին, բայց հիմա իրավիճակն այլ է. երեկ` փետրվարի 15-ին, հաղորդավարուհին եւ իր ֆուտբոլիստ ընտրյալը նշանադրվել են:

Կարինա Դանելյանը սիրելիի հետ


Ինչպես Կարինան է մեզ հետ զրույցում հայտնել, օրը պատահական չեն ընտրել. ամուսնության առաջարկ ստանալուց ուղիղ 4 ամիս հետո որոշել են մատանիներով փոխանակվել. “Մեր շփումից 15 օր հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց, ու ես ընդունեցի: Նշանադրության սկզբում բարեկամների հետ էինք, հետո` մեր ընկերների: Մեր տանը շատ նեղ շրջապատով ենք եղել, քանի որ Տիգրանի պապիկը տասն օր առաջ է մահացել: Շատ քիչ մարդկանցով ենք նշել”:

Կարինան եւ Տիգրանը երեկ նշանադրվել են


Տիգրանը մի քանի տարով փոքր է Կարինայից, բայց հաղորավարուհու խոսքով, տարիքային տարբերությունն ու մարդկանց կարծիքն իրենց համար էական չէ. “Մենք իրար հետ ենք ու մեզ չի հետաքրքրում այն կարծրատիպը, թե աղջիկը պետք է տղայից փոքր լինի: Տիգրանը շատ ավելի հասուն է, քան իմ տարիքի շատ տղամարդիկ: Մենք իրար հետ շփվելիս չենք մտածել` ով ինչ ոլորտում է աշխատում, ով քանի տարեկան է, պարզապես որպես մարդ ենք իրար ընկալել”:

Կարինա Դանելյանը վստահ է, որ սիրելիի հետ կկարողանա իր երազած ընտանիքը ստեղծել. “Ինձ լավ ճանաչում եմ, գիտեմ` ում հետ կարող եմ մեկ հարկի տակ ապրել: Հասկացա, որ Տիգրանն այն մարդն է, ում հետ պատրաստ եմ լուրջ քայլերի գնալ եւ ընտանիք ստեղծել: Բնավորությամբ մի քիչ կամակոր եմ, բայց այս հինգ ամսվա ընթացքում մենք լուրջ վեճ չենք ունեցել, մանր-մունր հարցերն ինքն այնքան դիվանագիտորեն է լուծում, որ դրանք շարունակություն ու զարգացում չեն ունենում: Հիմնականում Տիգրանի ջանքերի շնորհիվ է, որ մենք միասին ենք, որովհետեւ ոչինչ չի ծանրացնում”:

Կարինան եւ Տիգրանը երեկ նշանադրվել են


Նա նաեւ հետեւյալն է պատմել. “Մեր ճաշակներն ամեն հարցում համընկնում են, բացի սիրելի ճաշատեսակներից. ես ավելի բուսական սնունդ եմ սիրում, նա էլ սպորտսմենի լավ ախորժակ ունի:): Այլ հարցերում մեր նախասիրությունները համընկնում են: Գրեթե ամեն օր միասին թեյ ենք խմում ու ֆիլմեր ենք նայում ու հետո քննարկում, նաեւ հաճախ գնում ենք թատրոն ու կինո դիտելու: Չնայած իր ֆուտբոլային խիտ գրաֆիկին, մեկ օր չի եղել, որ իրար չտեսնենք”:

Կարինան դեռ չի ուզում հայտարարել հարսանիքի օրը, բայց նշել է, որ ամուսնությունը հայկական ստանդարտ վիճակներում չի լինի.“Երկուսս էլ խենթ ենք, սիրում ենք արտասովոր իրավիճակներ, այս հարցում իրար լրացնում ենք եւ հետաքրքիր հարսանիք կկազմակերպենք”:

BRAVO.am-ը շնորհավորում է Կարինային ու Տիգրանին` մաղթելով երջանկություն եւ սեր, սեր, սեր:):

BRAVO.am
Լուսանկարները` Կարինա Դանելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW