×


Կարինե Օհանյան.«Հարսի զգեստս ուղղակի գլուխգործոց է»

Բելգիաբնակ մոդել-երգչուհի Կարինե Օհանյանը՝ Ke՛yoh-ը, ամեն տարի անհամբեր սպասում է հուլիսի 11-ի կեսգիշերվան, որ իմանա իրեն առաջինը շնորհավորողին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ այսուհետեւ իր տարիքը հետհաշվարկ է անելու.«Իմ սիրելիները գիտեն՝ ինչպես ուրախացնեն, չնայած` ինձ համար նվեր գնելը շատ դժվար է, որովհետեւ ոչինչ չեմ ուզում բացի նրանց իմ կողքին տեսնելուց։ Պարզապես չեմ սիրում նվեր ստանալ, իսկ նվիրելիս հաճույք եմ ստանում»։

Կարինե Օհանյանը


Սովորաբար, նա տարեդարձը նշում է քրոջ՝ Աննայի հետ.«Քանի որ 3 տարի եւ 3 օրվա տարբերությամբ ենք ծնվել, մանկուց միասին ենք նշում, այս անգամ էլ հանգստյան օրերին երեկույթ կկազմակերպենք։ Տարիների ընթացքում հասկանում եմ ավելի լավ կյանքի իմաստը եւ գնահատում եմ իմ եւ բոլորի ամեն շունչը։ Եթե նորից կարողանայի սկսել իմ կյանքը, ոչինչ չէի փոխի։ Ուրախ եմ, որ նպատակներս կատարվում են, այս անգամ էլ երազանք եմ մտապահել, բայց չեմ ասի, որ կատարվի: Ամեն տարի նույնն եմ ցանկանում` փառք Աստծո, թող այսպես էլ մնա»։

Կարինե Օհանյանը` նշանածի հետ


Մեր առաջարկով Կարինեն կիսվել է իր մանկության հուշերով եւ տրամադրել լուսանկարներ.«Վերջին անգամ տարեդարձս Երեւանում նշել եմ 20 տարի առաջ։  Շատ լավ հիշում եմ, որ մայրս միշտ մեծ ու համեղ տորթ էր պատրաստում եւ պահում էր, որ նախապես չտեսնեի։ Սիրում էի սեղանի վրա կանգնել եւ տորթի մոմերը փչել։ Ցավոք, շուտ բոյովացա եւ այդ սովորությունը ստիպված թարգեցի:)»:

Կարինե Օհանյանը` նշանածի հետ


Նա ընտրյալի՝ հույն երաժիշտ-երգիչ Ջեսոնի հետ այժմ պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք հարսանեկան արարողությանը, որը տեղի կունենա Հունաստանում.«Գրեթե ամեն բան պատրաստ է, անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Հարսի շորը կարել է Չեխիայում ապրող մոդելավորող-դերձակ Մարիամ Ղարիբյանը, տեսնելուց հետո խոնարհվել եմ նրա առջեւ. ուղղակի գլուխգործոց է»։

Կարինեն այս շրջանում զբաղվում է իր երաժշտական կարիերայով.«Հիմա իմ պարուհիների հետ պատրաստվում ենք մեծ համերգային ծրագրի, որը կսկսվի սեպտեմբերի 16-ից։ Շատ խոստումնալից տարի է սպասվում իմ անձնական ու գործնական կյանքում»։

BRAVO.am
Լուսանկարները` Կարինե Օհանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին