Ռազմիկ Ամյանը որոշել է տեսանյութերի միջոցով կապի մեջ լինել ու անկեղծանալ երկրպագուների հետ: Երեկ երգիչը “Youtube”-ի իր էջում առաջին հոլովակն է տեղադրել, որտեղ տեսախցիկի առջեւ նստած` իր նորություններով է կիսվում:
Ռազմիկ Ամյանը
“Շնորհակալ եմ, որ մնում եք հավատարիմ, ձեր դժգոհություններն ու գոհունակությունը միշտ հայտնում եք, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է իմանալ իմ “պլյուսների” ու “մինուսների” մասին”. նման բովանդակություն ունի երգչի խոսքը:
Ռազմիկը նշում է, որ կիսվելու մի քանի բան ունի. “Եռագույն” երգի տեսահոլովակի մասին խոսելով` հայտնում` մոնտաժային ծավալուն աշխատանքի պատճառով է ուշանում պրեմիերան. “Ես էլ, անկեղծ, չեմ դիտել: Մի քանի օրից եթեր կհեռարձակվի, շատ ուրախ կլինեմ, եթե դուր գա ձեզ”:
Ռազմիկ Ամյանը որդու հետ
Երգիչը հայտնում է, որ տարբեր երկրներում բազմաթիվ համերգներ ունի պլանավորած, ինչպես նաեւ հետեւյալն է ասում. “Մի բան էլ նշեմ, քանի չեմ մոռացել. բազմաթիվ “ռազմիկ ամյաններ” կան, կարող եք չհավատալ նման “ռազմիկ ամյաններին”, ես չեմ: Մի խոսքով, ողջունում եմ, համբուրում եմ, շնորհակալ եմ ձեր հավատարմության համար, ձեր անմիջական լինելու համար, որ փորձում եք ճիշտ ուղու վրա դնել ինչ վերաբերում է իմ գործին, հետագա աշխատանքներին, ինչն ա դուր գալիս, ինչը դուր չի գալիս… Մի քիչ լցվել եմ, կնիհարեմ:)”:
Մեկնաբանություններից դատելով` Ռազմիկ Ամյանի “նորարարությունը” դուր է եկել երկրպագուներին: Ահա եւ նրանցից մեկի գրառումը. “Լցվել ես, թե չէ, մեկ ա քեզ սիրում ենք քո համեստության եւ տաղանդի համար”:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: