“Interview”-ի նոյեմբերի համարը նվիրված է բազմաթիվ կանանց իդեալ, սրտակեր Բրեդ Փիթին: Անջելինա Ջոլիի ամուսինը զարդարել է նաեւ ամսագրի շապիկը: Նա հանդես է եկել տարբեր կերպարներով` սեքսուալ մաչո, անվախ գանգստեր, հիպի: 48-ամյա դերասանն իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի, կարողանում է հեշտությամբ կերպարանափոխվել եւ պահպանել ամենապահանջված դերասանների տիտղոսը:
Բրեդ Փիթը
Սեւ-սպիտակ ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Սթիվեն Քլյայնը` ներկայացնելով հինգ տարբեր կերպար: Բացի լուսանկարվելուց Փիթը նաեւ անկեղծացել է տարբեր թեմաների շուրջ զրույցում:
Բրեդ Փիթը
“Ինձ համար ավելի ընդունելի են հին հույների կրոնական հայացքները: Նրանք գիտեին, թե ինչ է նշանակում հաջողությունը, վերելքն ու անկումը, ավելի խոր էին ճանաչում մարդու բնությունը, նրա իրական “ես”-ը: Նրանց համար ամենից կարեւորը մարդու բնական վիճակն էր”,-ասել է դերասանը:
Բրեդ Փիթը
Բրեդը խոսել է նաեւ սիրո մասին. “Գիտե՞ք ինչպես հասկանալ զգացմունքների իրական լինելը: Եթե դիմացինիդ շահերը սեփականից ավելի ես կարեւորում, ուրեմն սիրում ես: Ընտանիքիդ, երեխաներիդ հանդեպ սերը քեզ համար դառնում է ամենից կարեւորն ու անգինը: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ իրական սիրո դեպքում այն կորցնելու ռիսկ կա, մանավանդ, երբ երեխա եք ունենում: Այդ փորձությունը հանուն սիրո է”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: