×


Հ1-ը “Եվրատեսիլ 2013”-ի հետ կապված նոր որոշում է կայացրել

“Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի մասնակցին եւ երգը կընտրի Հ1-ը. 2012-ի դեկտեմբերին ահա այս բովանդակությամբ լուր տարածեցին տեղի լրատվամիջոցները` հղում կատարելով նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանին: Այսօր արդեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ այլ հաղորդագրությամբ է հանդես եկել` հայտարարելով նոր որոշման մասին:

"Եվրատեսիլ 2013"


“Հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` նրանց հնարավորություն կընձեռվի ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն”,-նշված է հաղորդագրության մեջ:

Սիրուշոն “եվրատեսիլյան” բեմում


Եվ այսպես, մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա “Եվրատեսիլ” երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը:

Երգի մրցույթին մասնակցության հայտերն ընդունվելու են հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 20-ը: 

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW