×


Հ1-ի վրաերթի ենթարկված լրագրողը “մեծ շոկ է ապրել”

Երեկ ժամը 23:15-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության “Առաջին լրատվական”-ի լրագրող Տիգրան Դանիելյանը: Դեպքը տեղի է ունեցել Լեոյի փողոցում, լուրերի համաձայն` անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի վայրից փախուստի է դիմել:

Տիգրան Դանիելյանը


BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել տուժածի հետ, որը մեզ հետ զրույցում հետեւյալն է պատմել. “Լեոյի փողոցը հատելիս բախվեցի ավտոմեքենային: Չեմ հիշում` ինչ մեքենա էր… Երբ ակնոցս ընկավ, եւ ես փնտրում էի այն, զգացի` ճակատիցս արյուն է գալիս. մեծ վերք կա, հետո ակնհայտ երեւում էր, որ ձեռքս խախտվել է: Այս փողոցը մութ է եւ ոչ մարդաշատ, շոկային վիճակում տաքսի նստեցի, որն ինձ հիվանդանոց տեղափոխեց: Մեծ շոկ եմ ապրել”:

21-ամյա Տիգրան Դանիելյանը ստացել է ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներ եւ ճակատի շրջանում սալջարդ-վերք: Լրագրողին բուժօգնություն են ցույց տվել Երրորդ հիվանդանոցում. “Բժիշկը ձեռքս գիպս է դրել, բայց մի խնդիր կա. քանի որ բեկորային կոտրվածք է, արյան մակարդվելուց հետո գուցե ոսկորները տեղաշարժվեն, իսկ այդ դեպքում վիրահատության կարիք կլինի”:

Տիգրան Դանիելյանը


Հիվանդանոցից արդեն դուրս գրված Տիգրանը մեզ հետ զրույցում նշել է, որ վրաերթի է ենթարկվել “Առաջին լրատվական”-ի կիրակնօրյա թողարկման համար նկարահանման գնալիս. “Քանի որ  ֆուտբոլի կիսաեզրափակիչ խաղն էր, պետք է ռեպորտաժ պատրաստեի, թե ինչպես են քաղաքի սրճարաններում եւ այլ վայրերում դիտում խաղն ու երկրպագում թիմերին”:

Լրագրողը հուսով է` շուտով կվերադառնա աշխատանքային ռիթմին, նշել է` “ոստիկանությունը զբաղվում է իրեն վրաերթի ենթարկած  վարորդին հայտնաբերելու հարցով”:

Տիգրան Դանիելյանը


Ի դեպ, Տիգրանը նաեւ տեղեկացրել է, որ սխալ տեղեկություն է տարածվել, թե ինքը BBC-ի հայաստանյան թղթակիցն է դարձել. “Նման բան չկա: Մասնակցելու եմ BBC-ի տարածաշրջանային ծրագրերից մեկին”:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Տիգրան Դանիելյանին:

Լուսանկարները` Տիգրան Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW