Տարիներ առաջ, երբ ՀՏ Հայկոն կատարեց “Անցած էտապ” ստեղծագործությունը, բոլորս մտովի տեղափոխվեցինք 90-ականներ: Ավանդույթը շարունակվում է. այսուհետ բոլոր ցանկացողները կարող են իրենց ժամանցն ու հանգիստը կազմակերպել ռեփերի եւ նրա գործընկեր Սուրեն Բեգիյանի` 90-ականների հիշողությունների հիման վրա կառուցած “90's Cafe-Pub”-ում:):
ՀՏ Հայկոն կնոջ հետ
Ֆուջիկաներ, համրիչներ, նավթի լամպեր, կասետներ, Սլինկի ծիածանագույն զսպանակներ, մի խոսքով, բոլոր այն իրերը, որոնք տարիներ առաջ մեր անբաժանելի մասն են կազմել, սրճարան-փաբի այցելուներին հնարավորություն կընձեռեն որոշ ժամանակով կտրվել առօրյայից, տեղափոխվել 90-ականներ ու վերապրել մութ ու ցուրտ տարիները, բայց ոչ բացասական կերպով:):
ՀՏ Հայկոն իր նորաբաց սրճարան-փաբի այցելուներին կտեղափոխի 90-ականներ :)
“Լիքը հոգի ենք դրել, լիքը ակնկալիքներ ու հույս ունենք, որ մեր աշխատանքը կգնահատվի մարդկանց կողմից”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է ՀՏ Հայկոն ու հավելել.“Համեցեք, ուրախացեք մթնոլորտով ու, իհարկե, համտեսեք թեմայի մեջ հետաքրքիր ուտեստներ”:
“90s Cafe-Pub"-ի մուտքի դուռը :)
Ռեփերի փոխանցմամբ` ժամանակ առ ժամանակ սրճարան-փաբում կկազմակերպվեն թեմատիկ միջոցառումներ, ինչպես, օրինակ, բացման օրը, երբ հաջորդաբար 90-ականների դրական էմոցիաներ էին արթնացնում երգիչներ Մանե Սարգսյանը, Ամիրյան Միշն ու Անահիտ Շահբազյանը` “Cocktail” բենդի կենդանի նվագակցությամբ կատարելով այդ տարիների համաշխարհային այնպիսի հիթեր, ինչպիսիք են Հադդավեյի “What is Love”-ը, Թոմ Ջոնսի “Sex Bomb”-ը, “No Doubt”-ի “Don’t Speak”-ը եւ այլն:
Անահիտ Շահբազյանը եւ Մանե Սարգսյանը
Զարմանալի է, բայց “90's Cafe-Pub”-ի բացման օրը “Անցած էտապ” ստեղծագործությամբ հանդես չեկավ հենց ինքը` ՀՏ Հայկոն` մեզ հետ զրույցում պարզաբանելով այսպես.“Այստեղ ես չեմ երգելու. չեմ ուզում խառնել ռեփ արվեստս բիզնեսիս հետ”:
BRAVO.am-ը շնորհավորում է ՀՏ Հայկոյին նոր նախաձեռնության կապակցությամբ:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: