×


“ՀՏ փրոդաքշն”-ի ռեփերներից MTiko-ն “անձնական բնույթի” CD է թողարկել

Ռեփեր Հայկոյի հավանությամբ, ցանկալի ու ոգեւորող ներկայությամբ օրերս “Ուլիխանյան” ակումբում երկրպագուների համար իր նոր ձայնասկավառակի  առաջին օրինակներն է մակագրել MTiko-ն: Ռեփերի թվով երկրորդ CD-ն կոչվում է “Ադալիս”:

MTiko-ն եւ ՀՏ Հայկոն


“Ձայնագրման աշխատանքները սկսել եմ մոտ 4 ամիս առաջ: Երգերս հիմնականում անձնական բնույթի են, այսինքն` խոսում եմ անձնական կյանքիս, սիրո մասին` շեշտը դնելով կրկներգի վրա”,-նշել է MTiko-ն` տեղեկացնելով, որ CD-ն ներառում է 20 երգ:

MTiko-ն ներկայացրել է իր նոր ձայնասկավառակը


Ռեփեր ՀՏ Հայկոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ MTiko-ն հանդիսանում է “ՀՏ փրոդաքշն” լեյբլի ներքո հանդես եկող անհատ կատարող. “Տիկոյին ճանաչում եմ գրեթե 1տարի, իսկ համագործակցում ենք մոտ 4 ամիս: Նա ինտենսիվ աշխատում է իր ոճի, երգերի վրա, ես էլ փորձում եմ օգնել իմ խորհուրդներով: Մեր համագործակցությունը ենթադրում է նաեւ տեսահոլովակների թողարկում”:

ՀՏ Հայկոն


Հայկոն նաեւ հետեւյալն է պատմել. “Մեր փրոդաքշնում բացի Տիկոյից, եւս 3 կատարող կա` Emigrant-ը, Դավո Թումասյանը, Կարենը, որոնք ավելի նոր սերնդի ներկայացուցիչներ են: Կարծում եմ` որքան շատ լինեն ռեփ կատարողները, այնքան մեծ է հավանականությունը, որ որակ էլ կձեւավորվի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW