×


Թամարա Գեւորգյանը

Հագուստի լինել-չլինելու սահմանագիծը՝ Թամարա Գեւորգյանի նոր ֆոտոշարքում

Թամարա Գեւորգյանը դժվարանում է ճշգրիտ բնութագրել իր նոր ֆոտոշարքը՝ ամեն դեպքում բացառելով, որ այն վուլգար է.«Ուզում էինք ցույց տալ կնոջն՝ իր բոլոր դրսեւորումներով: Չգիտեմ՝ հաջողվել է, թե՝ ոչ, բայց ինձ համար կարեւոր մի սահմանագիծ կար. ուզում էի՝ չափի մեջ լիներ ամեն ինչ: Հագուստի գոյության եւ բացակայության թեթեւ սահմանագիծ կար, որը խախտելու դեպքում ամեն բան գռեհիկ կլիներ: Ըստ իս՝ հաջողվել է չափը պահել: Լուսանկարներում ես եմ` Թամարա Գեւորգյան անձն ու դերասանուհին»,-BRAVO.am-ին ասել է նա:

Թամարա Գեւորգյանը


Թամարան այս անգամ համագործակցել է լուսանկարիչ Նարեկ Արշակյանի հետ: Նշում է՝ վաղուց էին մտածում ֆոտոշարք ստեղծելու մասին. մտահղացումը կար, բայց անընդհատ մի բան խանգարում էր իրագործմանը:

«Լուսանկարիչը կփաստի, թե ես ինչքան լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին: Ընթացքում խոսում էինք այդ մասին: Եթե պետք է ստացվեին ուղղակի նկարներ, իմաստ չուներ աշխատել: Շնորհիվ Իզաբելլա Պապարիզուի` դիմահարդրման առումով էլ ենք ստացել այն, ինչ պատկերացնում էինք»,-ասել է դերասանուհին:

Թամարա Գեւորգյանը


Նա շեշտել է, որ լուսանկարները չեն ենթարկվել մշակման. կան թերություններ, որ կարելի էր շատ հանգիստ շտկել, բայց դերասանուհին կարծում է՝ պետք է սիրել սեփական անձի թերությունները: Ֆոտոշարքում նա փորձել է լինել առավելագույնը իսկական:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Նարեկ Արշակյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW