Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը րոպեներ առաջ մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ
Նշենք, որ առաջին խաղակեսի 27-րդ վայրկյանին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը:
Կոպենհագենում տեղի ունեցող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի այս խաղում մեր հավաքականի երկրորդ գոլը հեղինակեց Արազ Օզբիլիսը: Հաշիվը հօգուտ հայերի հիանալի կերպով 3:0 դարձրեց կրկին Յուրա Մովսիսյանը: Իսկ չորրորդ` ջախջախիչ գոլը հակառակորդ թիմի դարպասում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ
Կեցցե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը` մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ
Հայե՜ր, շնորհավոր:):
BRAVO.am
Լուսանկարները` Vostock-Photo/REUTERS. Թոփ լուսանկարը` POLFOTO, Jens Dresling


×
8,398






