×


Համարձակ ու վայրի. Սառա Թիլքյանի կիսամերկ նոր լուսանկարները

Մոդել, դիզայներ Սառա Թիլքյանը, ով հաճախ հանդես է գալիս անկեղծ ու համարձակ կերպարներով, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BRAVO.am-ին: Լուսանկարները հեղինակել է Գոռ Ռոբերտովիչը, ում հետ, պարզվում է, Սառան առաջին անգամ էր համագործակցում որպես մոդել, թեեւ միմյանց վաղուց են ճանաչում որպես ընկերներ:

Սառան խոստովանեց, որ նման ֆոտոշարքով հանդես գալու միտքը երկուսինն է եղել: Ասաց՝ ինքն ու Գոռը 6-7 ամիս է՝ պլանավորել են նկարահանումները, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Մի օր էլ վերջնական որոշել են ու արել.«Եթե համարձակության առումով նայենք, ապա, իմ կարծիքով, ավելի բաց ֆոտոշարքեր էլ ունեմ: Պարզապես գեղեցկության առումով սա ինձ համար ամենաէսթետիկն ու սիրունն է»,- նկատեց նա:

Սառա Թիլքյանը


Մերկ ֆոտոշարքերում հանդես եկող մոդելները հաճախ նշում են, որ դա իրենց ինքնաբացահայտվելու եւ ինքնաճանաչման հնարավորություն է տալիս, ոմանք էլ ասում են, որ պարզապես իրենց դուր է գալիս: Սառային հարցրինք, թե իր համար ինչ նշանակություն ունեն անկեղծ լուսանկարները: Նա կեսկատակ ընդգծեց, որ եթե այդպես դիտարկենք, ապա ինքը վաղուց պիտի ինքնաբացահայտվեր, պարզապես այդ լուսանկարներում հենց ինքն է ու իրեն այլ կերպ չի պատկերացնում.«Ճիշտն ասած՝ վերջերս չեմ սիրում լուսանկարվել, հոգնել եմ երեւի արդեն: Հիմա ինձ համար նոր հետաքրքրություններ կան, որոնցից է իմ «Tilkian» բրենդը: Հիմա ես ավելի շատ դրանով եմ զբաղվում` հագուստի դիզայն, աքսեսուարներ եւ այլն»:

Նա պատմեց, որ նկարահանումը շատ կարճ է տեւել` մոտ կես ժամ: Լուսանկարվել է ստուդիայում, եւ օգտագործել են ձեռքի տակ եղած հագուստը.«Եթե, իհարկե, դրանք կան»,- կատակեց Սառան: Ինչ վերաբերում է մարդկանց արձագանքին, ապա դրանք հիմնականում դրական են եղել.«Մեծ մասամբ լավ կարծիքներ եմ լսել: Սա երեւի միակ ֆոտոշարքն էր, որ մարդկանց արձագանքը հիմնականում դրական էր: Միշտ կարծիքները տարբեր են լինում, բայց այս դեպքում լավն են եղել, որովհետեւ շատ հաջողված էր: Նույնիսկ ամոթ կլիներ, եթե ինչ-որ մեկը վատ բան ասեր: Դա արդեն նախանձ կլիներ:)»:

Սառա Թիլքյանը


Առաջիկա նորությունների թեմայով Սառան ասաց՝ դեռ էլի լավ աշխատանքներ կլինեն հենց Գոռի հետ: Իսկ բրենդի հետ կապված նոր ծրագրերը փոքր-ինչ կսպասեն. «Ճիշտն ասած՝ մտքեր կան, ուղղակի դրանք պետք է լավ «եփել» ու աշխատել վրան: Ես իդեալիստ եմ ու սիրում եմ, որ ամեն ինչ կա՛մ կատարյալ լինի, կա՛մ ընդհանրապես չլինի: Դրա համար դեռ շուտ է՝ ըստ իս: Բայց լավ բաներ էլի կլինեն:)»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Ռոբերտովիչի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին