«Ապրեք երաժշտությամբ»՝ այս խորագիրն է կրում Ղարաբեկյան ընտանիքի նախաձեռնած բարեգործական համերգը, որը նվիրված է մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին: Համերգը կկայանա հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մաեստրո Արամ Ղարաբեկյանը
Սիրելի մաեստրոյին իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մեծանուն երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Տիգրան Համասյանը եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախումբը, գեղարվեստական ղեկավար` մաեստրո Տիգրան Հեքեքյան:
Մաեստրո Արամ Ղարաբեկյանը
Համերգից ստացված ամբողջ հասույթը Ղարաբեկյան ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: