×


Հայ կանանց համար այսօր մեկնարկել է Samsung “La Fleur” ակցիան

Գարնանային տոների առթիվ գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել Samsung-ը, որը, վստահաբար, հաճելիորեն կգոհացնի աշխարհում էլեկտրոտեխնիկայի արտադրման եւ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման ամենամեծ ընկերության հաճախորդներին. գնելով հատուկ կանանց համար ստեղծված “La Fleur”  սմարթֆոնները` հնարավորություն կստանաք շահել յուրահատուկ նվերներ Samsung-ից:

Սանգփիլ Չունը հայտարարել է Samsung “La Fleur” ակցիայի մեկնարկի մասին


Samsung “La Fleur” ակցիայի մեկնարկի մասին այսօր “Mobile Centre” խանութ-սրահում հայտարարել են Հարավային Կովկասում Samsung ընկերության տարածաշրջանային տնօրեն Սանգփիլ Չունը եւ Հայաստանում “Samsung Electronics”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:         

Եվ այսպես, մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Samsung-ի պաշտոնական գործընկերներ “Mobile Centre”, “Orange”, “Samsung” եւ “Fine” վաճառասրահներում Samsung “La Fleur” սերիայի ցանկացած հեռախոս կամ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կլրացնի կտրոն եւ հնարավորություն կստանա ապրիլի 12-ին ժամը 18:00-ին Թումանյան 27 հասցեում գտնվող “Mobile Centre” վաճառասրահում անցկացվող միջոցառման ժամանակ ստանալ ակցիայի 3 գլխավոր մրցանակներից մեկը: Իսկ գլխավոր մրցանակները հետեւյալն են` Samsung Note 10.1 Թաբ, Samsung LED TV եւ Samsung անլար աուդիո Dock-կայան:

Գնելով “La Fleur” սմարթֆոնները` հնարավորություն կստանաք շահել յուրահատուկ նվերներ Samsung-ից


“Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար գնում կատարելու ժամանակ գնորդը պետք է պարզապես լրացնի Samsung “La Fleur” կտրոնը, այնուհետեւ կտրոնի ստորին` լրացված հատվածը գցի վաճառասրահում տեղադրված Samsung համապատասխան արկղի մեջ, իսկ վերին հատվածը պահի իր մոտ: Հաղթողները որոշվելու են արկղից պատահական կարգով տոմսերի հանման միջոցով”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում “Samsung Electronics”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Հայաստանում “Samsung Electronics”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը


Բացի գլխավոր մրցանակներից, այս ընթացքում “La Fleur” սերիայի բջջային տարբեր հեռախոսների գնորդները, կախված մոդելից, կստանան հատուկ նվերներ` պայուսակի կախիչ, հեռախոսի պատյան, գրպանի հայելի, ինչպես նաեւ գեղեցիկ ծաղկեփունջ: Իսկ Samsung “La Fleur” Galaxy S III սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հավելյալ բոնուս՝  սերենադ սիրած էակի պատուհանի տակ:

Հայաստանում “Samsung Electronics”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նշել է, որ այս ակցիան գործում է տարբեր երկրներում  եւ ունի տարբեր դրսեւորումներ.“Ի դեպ, միայն “Samsung” “La Fleur”-ի հայաստանյան գնորդներին է տրված սերենադ պատվիրելու հնարավորությունը”:

Սանգփիլ Չունը հայտարարել է Samsung “La Fleur” ակցիայի մեկնարկի մասին


Samsung “La Fleur” ակցիայի մասին խոսել է նաեւ Հարավային Կովկասում Samsung ընկերության տարածաշրջանային տնօրեն Սանգփիլ Չունը` նախ հայ կանանց շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ եւ մաղթելով անսահման սեր ու գեղեցկություն.“Ուրախ եմ, որ Samsung-ը հայ կնոջն այսօր ներկայանում է իր ամենաարդիական տեխնոլոգիաներով, եւ հատկապես Samsung “La Fleur” սմարթֆոնը, վստահ եմ, կդառնա նրա լավագույն ընկերը: Անկախ նրանից, թե ինչ ենք արտադրում` մեր ցնակացած արտադրանք ստեղծվում է ապագան ավելի պայծառ դարձնելու համար”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW