“Եվրատեսիլ 2012”-ի երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդագրություն է տարածել երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը` երեկ Բաքվում կայացած վիճակահանությունից հետո:
Հայկոն "եվրատեսիլյան" բեմում
Մայիսի 24-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանի հետ ելույթ են ունենալու նաեւ 18 այլ երկրի մասնակիցներ, որոնց թվում են Վրաստանը, Թուրքիան, Բելառուսը, Նիդեռլանդները, Ուկրաինան, Էստոնիան, Շվեդիան, Պորտուգալիան:
Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 22-ին է: Իսկ ինչպես թելադրում են մրցույթի կանոնները, մի քանի երկրի հետ միանգամից եզրափակչում ելույթ կունենա նաեւ նախորդ տարվա հաղթող երկրի` Ադրբեջանի ներկայացուցիչը:
Ինգա եւ Անուշ Արշակյանները "եվրատեսիլյան" բեմում
“Եվրատեսիլ 2012”-ը տեղի կունենա մայիսի 26-ին Բաքվի նորակառույց “Crystal Hall”-ում: “Light your fire ”/ “Վառի՛ր կրակդ” /, սա է մրցույթի` այս տարվա կարգախոսը:
Նշենք, որ մինչ օրս պարզ չէ մրցույթի հետ կապված ամենակարեւոր` ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Բաքվում հարցի պատասխանը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: