×


“Հայաստանի ձայն”-ից Մերի Մնջոյանի անցյալը, ներկան ու ապագան

Մերի Մնջոյանը կամ, ինչպես ընկերներն են նրան դիմում, Մաշան “Հայաստանի ձայնը” նախագծի եզրափակչում է եւ խոստանում է աշխատել հուսախաբ չանել այն մարդկանց, որոնք այսքան ժամանակ քվեարկել են իր օգտին ու հավատացել հաղթանակին: Մինչեւ նախագծի եզրափակիչ համերգը, BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր ստեղծագործական անցյալի մասին եւ ոչ միայն:

Մերի Մնջոյանը


Երգում եմ 4 տարեկանից: Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ Գյումրու “Դեղձանիկ” մանկապատանեկան համույթում: Այնուհետեւ ավարտել եմ Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային եւ վոկալ բաժինները: Տվյալ պահին սովորում եմ Երեւանի մշակույթի պետական քոլեջի վոկալ բաժնի 4-րդ կուրսում եւ “Դո-Ռե-Մի” վոկալ-ստուդիայում:

Այս տարիներին ուսուցիչներս եղել են Գրիգոր Թագվորյանը, Վիկտորիա Մատինյանը, Անահիտ Վարդպարոնյանը, Երազիկ Հարությունյանը, եւ, իհարկե, Նադեժդա Սարգսյանը: Ես շատ կարեւոր դասեր եմ քաղել նրանցից, սակայն հենց Նադեժա Սարգսյանն է առիթ դարձել, որ տեղափոխվեմ Երեւան  ու միջազգային շատուշատ մրցույթների մասնակցեմ:

Մերի Մնջոյանը


Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երգի եւ երաժշտության:  Այն իմ անցյալն է, ներկան ու ապագան:

“Հայաստանի ձայնը” նախագծի կույր լսումների ժամանակ ելույթիցս հետո, տեսնելով մարզիչների ու հանդիսատեսի ընդունելությունն ու արձագանքները, հասկացա, որ պարտավոր եմ հասնել մինչեւ եզրափակիչ փուլ:

Մարտ Բաբայանը եւ Մերի Մնջոյանը


Նախագծի ամենակրտսեր մասնակիցն եմ, սակայն այս հանգամանքն ինձ երբեք չի խանգարել, բացի այս էլ, բոլոր մրցույթներին, որոնց մասնակցել եմ, միշտ տարիքով ամենափոքրն եմ եղել:

“Հայաստանի ձայնն” ինձ առաջին հերթին տվել է մրցութային եւս մեկ փորձ, ինքնավստահություն, ճանաչում, հանդիսատեսի սերը եւ, իհարկե, երկրպագուների մեծ բանակ: Նրանցից ես ստանում եմ բարեմաղթանքներ, ջերմ խոսքեր, ինչը միշտ էլ հաճելի է:

Մարզիչս` Սոնան, ինձ համար մեծություն է բոլոր առումներով. բարի եւ յուրահատուկ անձնավորություն է, լավ ընկեր, պրոֆեսիոնալ երաժիշտ: Իրենից միշտ դրական լիցքեր եմ ստանում:

Մերի Մնջոյանը


Հարգում եւ սիրում եմ բոլոր մարզիչներին եւ ուրախ եմ, որ “Հայաստանի ձայնն” ինձ հնարավորություն ընձեռեց շփվել այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Սոնան, Թաթան, Սոֆին եւ Արտոն:

Ինչ վերաբերվում է Սոնայի եւ Արտոյի միջեւ տեղի ունեցածին, ապա ցանկացած մրցույթում էլ կարող են նմանատիպ տարաձայնություններ լինել: Այդ ամենն ուղղակի պետք է առողջ դատել:

Եվ վերջում ասեմ, որ ես միշտ պոզիտիվ մրցակցության կողմնակից եմ:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Մնջոյաին անձնական արխիվից եւ “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW