Եվրոպան ուղիղ մեկ շաբաթ հայաստանցիների համար հասանելի կլինի առավել, քան երբեւէ:): Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է այսօր՝ Գյումրիում, եւ կամփոփվի մայիսի 24-ին Երեւանում կայանալիք տեղեկատվական ցուցահանդեսով ու տոնական համերգով:
Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթը
Այս երեկոյան ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի Թատերական հրապարակում բացօթյա համերգով հանդես կգա “Բամբիռ” խումբը, իսկ շաբաթվա ընթացքում Երեւաում եւ Կապանում եվրոպացի արվեստագետները կանցկացնեն վարպետության դասեր, տեղի կունենան եվրոպական ֆիլմերի ցուցադրություններ, ներկայացումներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններում՝ բաց դռներ եւ այլ միջոցառումներ, որոնց մասնակիցները կբացահայտեն Եվրոպայի նորարար ոգին եւ ներուժը:
Մայիսի 23-ին բայց չթողնեք “Լույս գիշեր” ներկայացումը, որի ընթացքում հայ եւ եվրոպացի արվեստագետները Ազատության հրապարակի տարածքում բազմազան նյութերով կստեղծեն արվեստի գործեր:
Եվրոպայի օրը Երեւանում 2013 թվականին
Ամփոփիչ միջոցառումը կմեկնարկի մայիսի 24-ին, ժամը 16:00-ին՝ Ազատության հրապարակում: Տեղեկատվական ցուցահանդեսին կներկայանան Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր` կրթության, աղքատության նվազեցման, առեւտրի, երիտասարդական նախագծերի, մշակույթի, բնապահպանության եւ այլ ոլորտներից: Միեւնույն ժամանակ տեղի կունենան մշակութային միջոցառումներ, վարպետության դասեր, կներկայացվի եվրոպական ավանդական եւ ժամանակակից երգ ու պար:
Տեղեկատվական ցուցահանդեսը կավարտվի բացօթյա տոնական համերգով, որի ընթացքում ելույթ կունենան Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից եւ Գերմանիայից ժամանած եվրոպացի երաժիշտներ՝ հայ արտիստների հետ:
Եվրոպայի օրը Երեւանում 2013 թվականին
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին բացահայտելու նորարար եւ մշակութային Եվրոպան, մասնակցելու բազմազան միջոցառումներին, ծանոթանալու ԵՄ-Հայաստան հարաբերություններին, արտահայտվելու:
Հանրային միջոցառումների մուտքն ազատ է: Վարպետության դասերի եւ քննարկումների համար հարկավոր է նախապես գրանցվել: Եվրոպայի օրվա միջոցառումների մանրամասների համար այցելեք www.eucentre.am/europeday եւ “Europe Day in Armenia” ֆեյսբուքյան էջ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: