Հայկ Աֆրիկյանն ամիսներ առաջ BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ օգոստոսին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իր եւ սիրելիի` Ստելլայի պսակադրությունը: Օրերս կրկին կապվել ենք դերասանի հետ` պարզելու` արդյոք նա արդեն իսկ լքել է ամուրիների շարքը:):
Հայկ Աֆրիկյանը սիրելիի` Ստելլայի հետ
“Ինչ-ինչ պատճառներով մեր հարսանիքը հետաձգվել է, եւ դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե երբ այն կկայանա”, -մեզ հետ զրույցում ասել է Հայկը` հավելելով, որ այս շրջանում զբաղված է իր հիմնադրած “Level Օne” դերասանական ստուդիայի աշխատանքներով:
“Նաեւ նոր հեռուստանախագծում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, մարմնավորելու եմ գլխավոր հերոսներից մեկին: Կարծում եմ` աշնանն այն արդեն իսկ եթերում կլինի”,-նշել է դերասանը:
Հայկ Աֆրիկյանը
Ի դեպ, օրերս Հայկ Աֆրիկյանն էպիզոդիկ դերով նկարահանվել է Հրաչ Քեշիշյանի նոր` “Տունը սրտում” ռոմանտիկ կատակերգությունում, որի դերասանական կազմում են հանրահայտ դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Եկատերինա Ստրիժենովան եւ այլք:
Տեքստը՝ Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ Աֆրիկյանի անձնական արխիվից եւ Նարե Մկրտչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: