×


Զարուհի Բաբայանի «JAZZARA» սկավառակի շնորհանդեսի լուսանկարները

Զարուհի Բաբայանն ասում է՝ ջազն ազատություն է, կիրք, պոռթկում է եւ սահմաններ չունի: Դեռ տարիներ առաջ մեզ հետ զրույցում խոստովանել էր՝ այս ոճում իրեն ավելի անկաշկանդ է զգում, իսկ այսօր արդեն թողարկել է «JAZZARA» սկավառակը:

Նոր ալբոմի շնորհանդես-համերգը տեղի է ունեցել Հայաստանի Հանրային ռադիոյում: Միջոցառմանը երգչուհու մտերիմներն ու երկրպագուներն են ներկա եղել, որոնց կտեսնեք լուսանկարներում:


«Մեծագույն բավականություն էր աշխատել տաղանդավոր երաժիշտների հետ եւ լիահույս եմ, որ այս ծրագրով տարբեր հարթակներում ելույթ ունենալու դեռ շատ առիթներ կլինեն։ Ի դեպ, սկավառակը հասանելի է թվային բոլոր հարթակներում, ինչպես նաեւ յութուբյան իմ ալիքում»,- նշել է երգչուհին։


Զարուհի Բաբայանը շնորհակալություն է հայտնել ընտանիքի անդամներին, ընկերներին եւ գործընկերներին՝ այդ կարեւոր օրն իր հետ անցկացնելու եւ հաջողությունը տոնելու համար։


«Հատուկ շնորհակալությունս Հայաստանի Հանրային ռադիոյին՝ այս նախագծի ձայնագրությունների եւ արխիվացման համար։ Հուսով եմ, որ մեր ստեղծած երաժշտությունը կապրի դարեր»,- ավելացրել է նա։

Լուսանկարները՝ Զարուհի Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW