“Միսս Տիեզերք 2014”-ում Ուրուգվայը ներկայացնելու իրավունք է ստացել հայազգի Յոհանա Ռիվա Կարապետյանը:): Մոդելը հունվարի 19-ին Ուրուգվայում տեղի ունեցած գեղեցկության մրցույթի եզրափակչում հռչակվել է “Միսս Ուրուգվայ 2014”:
Յոհանա Ռիվա Կարապետյանը
23-ամյա Յոհանան ունի 174 սմ հասակ, հանդես է եկել բազմաթիվ անկեղծ ֆոտոշարքերում, գեղեցկության մրցույթներն էլ նրա համար նորություն չեն. 2008-ին արժանացել է “Միսս Տուրիզմ Ուրուգվայ” տիտղոսին, 2010-ին էլ այս երկիրը ներկայացրել է “Միսս Ատլանտիկո” միջազգային մրցույթում` նվաճելով “Միսս ֆոտոգենիկ” տիտղոսը:
Յոհանա Ռիվա Կարապետյանը
Հիշեցնենք, որ “Միսս Տիեզերք 2013”-ին էլ մասնակցում էր մեկ այլ հայուհի` “Միսս Նիդեռլանդներ 2013” Ստեֆանի Թենսին: Մոդելի հետ BRAVO.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:
Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Աղբյուրը` neturuguay.com


×
10,654





