×


“Հայսուպերսթարցիները”՝ Լեդի Գագայի, “Abba’’-ի, Դեւիդ Գետայի, Աշերի, Ուիթնի Հյուսթոնի ոճով;)

“Հայսուպերսթար 5’’ նախագծի հինգերորդ գալա համերգը, որ նվիրված էր դիսկո ոճի երգերին, այլեւս պատմություն է: Այս անգամ եւս նախագծի մասնակիցները զարմացրել են ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին ոչ միայն իրենց կատարումներով, այլ նաեւ բեմական հանդերձներով:):
 

Էլիզաբեթ Ադիկյանը


Հարվածային գործիքներ նվագող Նարեկ Խեչումյանի, բաս-կիթառահար Էդգար  Ավետիսյանի, կիթառահար Արթուր Մարգարյանի, ստեղնաշարային գործիքներ նվագող Արմեն Ձամուկաշվիլիի, դաշնակահար եւ խմբի ղեկավար Սամվել Հովհաննիսյանի հնչեցրած կենդանի երաժշտության ուղեկցությամբ նախագծի մասնակիցները կատարել են “Abba’’-ի, Դեւիդ Գետայի եւ Աշերի, Ուիթնի Հյուսթոնի, Լեդի Գագայի եւ հայտնի այլ կատարողների հիթերը:
 

Արթուր Մացակյանը


“Հայսուպերսթար 5’’-ի կանոններն անփոփոխ են. յուրաքանչյուր գալա համերգից հետո հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մասնակիցներից մեկը լքում է նախագիծը: Նախ`գալա համերգից հետո ժյուրիի անդամներն են հայտնել իրենց կարծիքն ու կանխատեսել, թե ով դուրս կմնա այս անգամ: Անդրեն, որպես լավ կատողների, առանձնացրել է Սոնային ու Արթուրին, ամենաթույլն ըստ երգչի`Ռիմայի ելույթն է եղել: Գարիկի համար էլ ամենաթույլ կատարումը Էլիզաբեթ Ադիկյանինն էր: Լեյլա Սարիբեկյանն  էլ նշել է, որ “այս անգամ թերացել է Ռիմա Ֆարսյանը”:
 

Էլիզաբեթ Ադիկյանը լքել է նախագիծը


Այսպիսով, վտանգավոր գոտում են հայտնվել Ռիմա Ֆարսյանը, Արաքսյա  Ամիրխանյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանը: Արդյունքում նախագիծը լքել է Էլիզաբեթ Ադիկյանը՝ իր վերջին երգը կատարելով “Հայսուպերսթար 5’’ նախագծի շրջանակներում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` “Շանթ’’ հեռուստաընկերության արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW