BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ Ֆելիքս Խաչատրյանն ու Գոհար Պարույրյանը սպասում են իրենց առաջնեկին: Մեզ հետ զրույցում Գոհարն ասել էր, որ երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է թե՛ իրեն, եւ թե՛ Ֆելիքսին: Այժմ ապագա մայրիկն արդեն հղիության 5-րդ ամսում է, բայց դա նրան չի խանգարում մշտապես ներկա գտնվել Ֆելիքսի համերգներին, օգնել փորձերի եւ նախապատրաստական մյուս աշխատանքներում:
Մեր նոր զրույցում նա անկեղծացավ, որ Ֆելիքսի առաջին երկրպագուն է, նրա երգերի առաջին լսողն ու գնահատողը, եւ որ մեծ սիրով է հետեւում ամուսնու գործունեությանը: Ասում է՝ ընդհանրապես ռեփ շատ է սիրում եւ հիմնականում լսում է հայ ռեփերներին: Այնպես որ, չի կարող ամուսնու կողքին չլինել, մանավանդ որ հղիությունը շատ թեթեւ ու հանգիստ է ընթանում:
Ֆելիքս Խաչատրյանը` կնոջ հետ
Գոհարի խոսքով` մայրական զգացողությունները դեռ նոր են, անսովոր ու շատ հաճելի: Առաջնեկի սեռն էլ արդեն հայտնի է. տղա է լինելու: Խոստովանում է՝ զգացողությունները հենց այդպիսին էին, զգում էր, որ որդի են ունենալու.«Ասում են՝ աղջկա դեպքում մայրերը շատ ավելի ծանր են տանում հղիությունը եւ այլն: Իմ դեպքում նման բան չկա, ամեն ինչ շատ ավելի հեշտ է ընթանում: Ինչ-որ կոնկրետ փոփոխություններ չեմ զգում, պարզապես փորձում եմ ավելի զգույշ, ավելի ապահով ու հանգիստ լինել: Գիտեք, մեզ համար տարբերություն չկա՝ աղջիկ կլինի, թե տղա, կարեւորը՝ առողջ բալիկ լինի»:
Գոհարն ասում է՝ քիչ-քիչ պատրաստվում են երեխայի ծննդին, բայց ավելի լուրջ պատրաստություններին դեռ ժամանակ կա, կհասցնեն: Իսկ թե որտեղ են դիմավորելու Ամանորը, դժվարանում է ասել.«Դեռ չենք որոշել, չգիտենք, բայց հիմնականում սիրում ենք տանը դիմավորել, հետո՝ ընկերների հետ: Առայժմ ոչինչ պարզ չէ, քանի որ Ֆելիքսը կարող է այդ օրը նկարահանումների լինել, ու հենց այնտեղ էլ նշենք Նոր տարին»:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: