Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի` երեկ Սաղմոսավանքում տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են երեւանյան ռեստորաններից մեկում: Հյուրերի թվում եղել են ճանաչված դեմքեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Կարեն Զադիրյանը եւ Անահիտ Շահբազյանը
Նորահարսիկը պատմել է, որ հանդիսությունների սրահ մտնելու ինքնատիպ տարբերակ են ընտրել.«Ավանդական պար չենք պարել, այլ միասին երգել ենք: Զուգերգն անակնկալ էր բոլորի համար, նույնիսկ մեր ընտանիքի անդամները տեղյակ չէին: Կարենն առաջին անգամ էր երգչի կարգավիճակում: Կատարել ենք Անի Դաշյանի հարսանեկան «Սպիտակ հեքիաթ» երգը, որի խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, իսկ երաժշտության եւ գործիքավորման հեղինակն Էդգար Ալեքսանյանն է»:
Արսեն Գրիգորյանը` կնոջ հետ, Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանը
Հրավիրատոմսերն ու տարոսիկներն Անահիտի եւ Կարենի ձեռքի աշխատանքն են.«Բոլոր աքսեսուարների համար ընտրել ենք երաժշտական թեմատիկան` նոտաներ եւ այլն: Տորթի ամեն հարկն էլ կառուցված էր այնպես, որ ներկայացնի մեր սիրո մի փուլը»: Խնջույքի ընթացքում Անահիտը անակնկալ է մատուցել սիրելիին` նրան համար երգելով եւ պարելով հարսի պարը:
Մկրտիչ Արզումանյանը` կնոջ հետ
Նորապսակներն առայժմ մեղրամսի չեն մեկնի: Երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ ավելի ուշ կուղեւորվեն Իսպանիա.«Չենք կարող հիմա մեկնել, քանի որ շատ հյուրեր ունենք արտասահմանից, բացի այդ, այս շրջանում նաեւ չենք կարող բացակայել աշխատանքից»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: