Թաթա Սիմոնյանը երեկ դարձել է 54 տարեկան: Սիրված երգիչը տարեդարձի առթիվ խնջույք է կազմակերպել երեւանամերձ ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Թաթա Սիմոնյանը՝ կնոջ եւ որդու հետ
Երեկույթին ներկա են եղել հայտնի շատ դեմքեր, այդ թվում՝ Աշոտ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը, Արամ MP3-ն, Մկրտիչ Արզումանյանը, Վաչե Թովմասյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գայանե Ասլամազյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլք:
Անդրանիկ Հարությունյանը՝ կնոջ հետ՝ Թաթա Սիմոնյանի տարեդարձին
Հյուրերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել խնջույքից եւ եւս մեկ անգամ շնորհավորել երգչին:
Թաթա Սիմոնյանի ծննդյան տարեդարձին
BRAVO.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին՝ Թաթային մաղթելով նորանոր հաջողություններ:
BRAVO.am
Լուսանկարները` Ֆեյսբուքից


×
22,413





