×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սարգիս Գրիգորյան ՝ 150 հիշատակում

• Արամե՝ 143 հիշատակում

• Արփի Գաբրիելյան ՝ 139 հիշատակում

Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Դեկտեմբերին դերասան Սարգիս Գրիգորյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում, որոնք ուղեկցվել են տարբեր գրառումներով՝ «Իմոնք», «Ընտանիքից կարեւոր բան չկա ու չի լինի երբեք», «Ձմեռ պապ ջան, մեր երկրին խաղաղություն, սեր ու ջերմություն բեր 2020-ին», «Երբ գիտես երջանկության գինը»… Դրանք լայն տարածում են գտել նաեւ կայքերում:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արվեստի եւ մշակույթի հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը: Կոչին միացել էին նաեւ դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն:

Թեմայի շուրջ բարձրացած աղմուկին արձագանքել էր Սարգիս Գրիգորյանը՝ ինստագրամյան իր էջով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պ֊րն. վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու արվեստի ու մշակույթի 60 հայտնի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...

...Ովքեր ինչ-որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի... Սա զուտ անհանգստություն է եւ սրտացավություն։

Հարգանքներով Ձեր եւ յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»:

Երկարատեւ դադարից հետո երգիչ Արամեն դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանցի վայրերից մեկում ներկայացել է մեծ մենահամերգով, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Արամեն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել հարսանեկան արարողությունից, որի ժամանակ նա անակնկալ հայտնվել եւ կատարում է նվիրել զույգին: Անակնկալը հարսին ստիպել է արտասվել: Այդ տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում:



Դեկտեմբերի 25-ին ծնվել է եկել երգչի երկրորդ երեխան: «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»,-ինստագրամյան իր էջում գրել է Արամեն:



Արփի Գաբրիելյանն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անասնաբույժի մոտ տարել իր կատվին՝ Լեոյին: Տեսանյութին կից նա անգլերենով գրել է՝ «Շուտ ապաքինվիր, իմ Լեո»:

Դեկտեմբերի 14-ին Արփին եւ երգիչ Միհրան Ծառուկյանը պսակադրվել են:

Զույգը լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակել հարսանիքից: Մեղրամիսը նրանք վայելել են Մալդիվներում, որտեղից եւս հրապարակել են գեղեցիկ լուսանկարներ տարբեր մեկնաբանություններով՝ «Իմ երջանիկ վայրը», «Քո կողքին», «Ներդաշնակ եղիր քեզ հետ»:


Իսկ տարեվերջին Արփին տեսագրել եւ հրապարակել է, թե ինչպես են ինքն ու Միհրանը զարդարում իրենց տան տոնածառը՝ մակագրելով՝ «Մեր առաջին տոնածառը»:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին