×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում:


Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 124 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 90 հիշատակում

• Արամ MP3՝ 59 հիշատակում

Սեպտեմբերի սկզբին երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջի միջոցով երկրպագուներին ներկայացել է հարսի կերպարում՝ գովազդելով «Պռեգոմեշ» զարդերի հարսանեկան նոր տեսականին: Նա նաեւ նշել, որ այդ նախաձեռնությունը պատահական չէ, քանի որ այս տարի լրանում է իր ամուսնության 10 տարին: Սիրուշոյի՝ հարսի զգեստով լուսանկարներն ուղեկցվել են սիրառատ գրառմամբ նվիրված ամուսնուն: Նախորդ ամսվա ընթացքում լրատվամիջոցները լուր են հրապարակել այն մասին, որ երգչուհին հայտարարագրել է իր եկամուտները:

Սեպտեմբերին Սիրուշոն հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր հոլովակը: Նա նաեւ նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու եւ որդու հետ երեւանյան զբոսանքից: Երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Սիրուշոն հրաժարվում է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին:



Արցախի Հանրապետության հռչակման օրը Ստեփանակերտում արված լուսանկար է հրապարակել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ գրել՝ «Արմատով բոլորս կապված ենք նրա հետ, անկախ նրանից արցախցի ենք, թե ոչ»: Սեպտեմբերին կայացել է «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերից մեկում հանդես է եկել Նազենի Հովհաննիսյանը: Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ Ամուլսարի խնդրին: Նազենի Հովհաննիսյանն իր սոցիալական էջերում զայրացած գրառում է կատարել այն մասին, որ սուրճ արտադրող մի ընկերություն փորձել է ապօրինի կերպով գովազդի համար օգտագործել իր անունը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հրապարակել է կառավարության գործունեության վերաբերյալ 100 փաստ: 100-րդ փաստում նա նշել է, որ սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում, որտեղ մի շարք երգիչների թվում հանդես է եկել նաեւ Արամ MP3-ը: Նախորդ ամիս տեղի է ունեցել «Ազնիվ գողեր» կատակերգության պրեմիերան, որի գլխավոր դերերից մեկում է Արամ MP3-ը: Երգիչը նաեւ ելույթ է ունեցել ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին