Թեյլոր Քինին քաջ մարդ է, բայց ոչ թե նրա համար, որ նկարահանվել է “Վամպիրի օրագրերում”, այլ որովհետեւ համաձայնել է ապրել մեկ հարկի տակ Լեդի Գագայի հետ:): Չնայած էպոտաժային ու վայրի քայլերին, որոշ հարցերում երգչուհին “ավանդապահ” է:
Լեդի Գագան մսե հագուստով
Օրինակ, Գագան համաձայնել է իր ընկերոջ հետ համատեղ ապրել միայն նրա հետ հանդիպելուց կես տարի անց: Այս զգուշավորությունը մեկնաբանվում է նրանով, թե երգչուհուն դժվար է տղամարդ գտնել, որը ոչ թե իր փողերն ու փառքը կսիրի, այլ` իրեն:):
Էպոտաժի թագուհին համոզված է, որ այն տղաները, որոնց հետ հանդիպել է, նախանձում են իրեն, վերջում էլ սկսում ատել: Գագան ու Թեյլորը դեռ իրար հանդեպ ատելություն չեն զգում. սիրահարներին պապարացիները բռնացրել են տարեվերջին Նյու Յորքում տուն փնտրելիս, զույգը վերջնական որոշում դեռ չի կայացրել:
Հաշվի առնելով յուրահատուկ բազմաթիվ հանդերձները` նոր տան հարցում Լեդի Գագայի գլխավոր պահանջը բազմաթիվ պահարաններն ու, իհարկե, մեծ սառնարանն է` մսից հայտնի զգեստի համար:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` KP


×
6,875






