Ադելը վայելում է իր աստղային ժամը. վերջերս կայացած երաժշտական հեղինակավոր “Գրեմմի’’ մրցանակաբաշխության ընթացքում երգչուհին միանգամից 6 մրցանակի արժանացավ: Նա այսօրվա ամենապահանջարկված արտիստներից մեկն է, ստանում է համերգների, ձայնագրությունների, ֆոտոշարքերի մասնակցելու հրավերներ… Թվում է` երգչուհին հասել է այն ամենին, ինչ ցանկանում էր:
Ադելը
Լուրերի համաձայն` հենց այս թեժ պահին Ադելը որոշում է կայացրել լքել բեմը, ինչը շատերի կարծիքով` անհեթեթություն է, իրականությանն էլ չի համապատասխանում: 23-ամյա երգչուհու որոշման պատճառը իբրեւ թե հետեւյալն է` իրեն չեն հետաքրքրում միլիոնները, ոչ էլ կարիերան. աղջկան միայն սեր է պետք, հանուն որի էլ տաղանդավոր երգչուհին հեռանում է բեմից հինգ տարով:
Այն երջանիկը, որը դարձել է Ադելի ընտրյալը, Սայմոն Քոնեքին է: Նա 13 տարով մեծ է երգչուհուց, հանդիսանում է “Drop4Drop’’ բրիտանական բարեգործական կազմակերպության տնօրենը: 2011 թվականին հարցազրույցներից մեկում երգչուհին հետեւյալն է խոստովանել. “Ինձ պետք է հումորի զգացում ունեցող տղամարդ: Չեմ կարեւորում արտաքինը, եթե նրան հաջողվում է ծիծաղեցնել ինձ անկողնում: Ինձ համար տարբերություն չունի նաեւ տղամարդու քաշը: Սիրում եմ նաեւ, երբ տղամարդը համեղ ուտեստներ է պատրաստում եւ սիրում է կյանքը’’:
Ադելը սիրելիի` Սայմոնի հետ
Կարծես թե Ադելը գտել է իր երազանքների ասպետին, որը լիովին համապատասխանում է աղջկա պահանջներին: Ահա թե ինչ է ասում երգչուհին սիրեցյալի մասին արդեն այս տարի. “Նա հրաշալի անձնավորություն է ու հպարտանում է ինձնով: Նրան չի հետաքրքրում, թե ինչ եմ անում կամ ինչ են մարդիկ ասում իմ մասին: Նման տղամարդու համար ամեն ինչի պատրաստ եմ: Համեղ եմ պատրաստում, ուրախ անձնավորություն եմ, սեռական անդադար հարաբերություններ եմ ուզում, իսկ աղջիկներից շատերը չեն կարող հպարտանալ նման առավելություններով’’:
Ադելը
Մինչ Սայմոնին հանդիպելը` Ադելն ակտիվորեն զբաղվել է իր երաժշտական կարիերայով, ինչը վատ է անդրադարձել երգչուհու անձնական կյանքի վրա: Այսինքն` անձնականն իսպառ բացակայել է: Մի անգամ Ադելը բավական կոպիտ եւ հայհոյանքներով լի պատասխան է տվել այս առիթով. “Ես հոգնել եմ: Երբ անդադար աշխատում եմ, հարաբերություններս սիրած անձնավորության հետ քանդվում են: Այժմ սիրահարված ու երջանիկ եմ: Դեռեւս չգիտեմ` ինչով եմ զբաղվելու մոտակա 4-5 տարվա ընթացքում: Միգուցե հղիանամ, երեխաներ ունենամ ու բանջարեղեն աճեցնեմ’’:
Ադելը
Ներկայացնում ենք “Vogue’’ ամսագրի մարտի համարում տեղ գտած ֆոտոշարքը, որն իրականացվել է Մերթի եւ Մարկուսի կողմից, ինչպես նաեւ երգչուհու ամենահայտնի կատարումներից “Someone Like You’’-ն:
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: