Հասմիկ Կարապետյան եւ Շանթ Կիրմիզյան գեղեցիկ զույգն երեկվանից շնորհավորանքներ է ընդունում նշանադրության կապակցությամբ: Սիրված երգչուհին եւ ընտրյալն իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին բարձրաձայնել էին նախորդ տարվա հոկտեմբերին, եւ ահա այսօր արդեն դեպքերի զարգացումը տանում է դեպի պսակադրություն:):
Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Կիրմիզյանը
Երգչուհին ամիսներ առաջ միայն BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում համաձայնեց խոսել իր սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի մասին: Այդ հրապարակումը կարող եք կարդալ այստեղ:
“Շատ երջանիկ եմ, սիրում եմ ու սիրված եմ”,- դեռ 2013 թվականին նշել էր Հասմիկ Կարապետյանը: Նա նաեւ ասել էր` եթե օրինականացնեն հարաբերությունները, կնքահայրը կլինի ԴերՀովան.“Քանի որ երկուսիս մտերիմ ընկերն է, վստահ եմ` չի մերժի:)”:
Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Կիրմիզյանը նշանադրվել են
Երգչուհու խոսքով` Դետրոյթ քաղաքում բնակվող Շանթը հայրենիքում հաճախ է լինում.“Բացի անձնականից, նաեւ ստեղծագործական համագործակցություններ կունենանք: Երկուսս էլ երաժշտական աշխարհի մարդիկ ենք, շատ հնարավոր է` համատեղ նախագծեր իրականացնենք, մանավանդ, մեր ճաշակները նման են եւ մեր հայացքները համընկնում են”:
BRAVO.am-ը շնորհավորում է Հասմիկ Կարապետյանին եւ Շանթ Կիրմիզյանին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: