Այսօր` հուլիսի 4-ին, Հասմիկ Կարապետյանը դարձել է 36 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքների պատճառով երգչուհին ողջ գիշեր չի կարողացել հանգիստ քնել.“Ժամը 12:00-ից մինչ լուսաբաց հեռախոսս անդադար զանգել է:)”:
Հասմիկ Կարապետյանը
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը քիչ առաջ հայտնել է, որ չնայած` այսօր իր տոնն է, առավոտյան աշխատանքի է եղել.“Միեւնույն է, օրս շատ պայծառ եւ ուրախ է սկսվել: “Առավոտը Շանթում”-ի անձնակազմի կողմից ստացել եմ շնորհավորանքներ, ծաղկեփնջեր եւ, իհարկե, այսօրվա առաջին տորթս”:
Ի դեպ, երեկ երգչուհուն եւս մեկ տորթ ու անակնկալ նվերներ է մատուցել Կարինա Դանելյանի հեղինակային “Love is…” հաղորդման անձնակազմը.“Ծննդյանս նվիրված թողարկումը “Lime TV”-ի եթերում ցուցադրվելու է հուլիսի 7-ին”:
Հասմիկ Կարապետյանը եւ Կարինա Դանելյանը
Հասմիկ Կարապետյանի փոխանցմամբ` գործնական հանդիպումների պատճառով այսօր չի կարողանա մեծ խնջույք կազմակերպել, բայց սպասում է շնորհավորանքների եւ մեկ առանձնահատուկ անակնկալի.“Սպասողական վիճակում եմ: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, քանի որ այդ մասին դեռ շուտ է խոսել:)”:
Հասմիկ Կարապետյանը
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Հասմիկ Կարապետյանին մաղթելով անակնկալներով լի օր ու նորանոր հաջողություններ:
BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: