×


Հելեն Սեգարան` ի պաշտպանություն Արցախի

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Հելեն Սեգարան իր «ֆեյսբուքյան» էջում գրառում է կատարել Արցախում տիրող իրավիճակի մասին` օգտագործելով  #PrayForArmenianSoldiers (աղոթում եմ հայ զինվորների համար) հաշթեգն ու հրապարակելով հայկական դրոշը:


Հելեն Սեգարան

«Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ռմբակոծում է հայերի նախնիների` իմ մոր նախնիների հող Ղարաբաղը: Քաղաքացիներ եւ երեխաներ են սպանվել։ Այս ամենի մասին մեր լրատվամիջոցները չեն խոսում, եւ շատերն են անտարբեր։ Իմ սիրտը կոտրվում է` տեսնելով, որ պատմությունը չի դադարում կրկնվել»,-նշել է երգչուհին` ընկերներին խնդրելով տարածել իր գրառումը.«Ընկերներ, դրեք այս գրառումը ձեր էջերում, որպեսզի մարդիկ տեղեկանան։ Թող դադարի բարբարոսությունը այնտեղ եւ ամենուր։ Թող խավարը լույսին չհաղթի»։

Սեգարայի խաղաղության կոչը բազմաթիվ հավանումների է արժանացել, իսկ մեկնաբանություններում թեժ քննարկումներ են սկսվել հայկական արմատներ ունեցողների եւ ադրբեջանցիների ներկայացուցիչների միջեւ։ Վերջիններս, սակայն, դժվարացել են իրենց մտքերը տեղ հասցնել՝ ֆրանսերենին չտիրապետելու պատճառով:

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW