×


Ineco Store․ բանկային փորձառության նոր ձեւաչափ՝ Ինեկոբանկից

Բաղրամյան պողոտա 2/83 հասցեում վերաբացվել է Ինեկոբանկի «Կասկադ» մասնաճյուղը՝ նորարարական Ineco Store ձեւաչափով։

Թարմացված տարածքը ժամանակակից բանկային փորձառություն ապահովելու համար համատեղում է թվայնացված լուծումները, հարմարավետ միջավայրը եւ անհատական խորհրդատվությունը՝ հաճախորդների սպասարկման նոր նշաձող սահմանելով Հայաստանում։

«Ineco Store-ը կոտրում է բանկի եւ հաճախորդի միջեւ գոյություն ունեցող ավանդական սահմանները։ Այստեղ այլեւս չկան դասական սպասարկման սեղաններ․ խորհրդատուները աշխատում են շարժական ձեւաչափով՝ օգտագործելով պլանշետներ եւ շփվելով հաճախորդների հետ այն վայրում, որտեղ նրանք իրենց առավել հարմարավետ են զգում՝ լինի դա հանգստի գոտին, սպասասրահը, թե սրճարանի անկյունը։ Այս մոտեցման արդյունքում բանկային միջավայրը վերածվել է բաց եւ անմիջական տարածքի, որտեղ շփումը կառուցվում է անհատական խորհրդատվության վրա», - նշված է բանկի հաղորդագրությունում։


Ինեկոբանկում վստահ են, որ թվայնացումն ու մարդկային շփումը պետք է զարգանան զուգահեռ։ «Մենք գիտենք, որ մեր հաճախորդները հաճույքով են օգտվում թվային ուղիներից, սակայն հաճախ նաեւ գնահատում են կենդանի շփումը՝ ինտերակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով, որն ապահովում է ավելի համապարփակ ֆինանսական խորհրդատվություն։ Ineco Store-ում մենք ձգտում ենք համատեղել այդ երկու աշխարհները՝ ստեղծելով միջավայր, որտեղ թվային հարմարավետությունն ու իրական շփումը լրացնում են միմյանց», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ինեկոբանկը հետեւողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ համադրելով թվային տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն մոտեցումը։ Բանկը մշտապես ձգտում է ապահովել հաճախորդների համար լավագույն փորձառությունը, իսկ Ineco Store-ը այդ մոտեցման տրամաբանական շարունակությունն է՝ համալրված նոր սերնդի ինքնասպասարկման սարքավորումներով (cash-in, cash-out), որոնք գործում են 24/7 ռեժիմով։ Տերմինալները բացառիկ են շուկայում իրենց ժամանակակից դիզայնով եւ ընդլայնված ֆունկցիոնալությամբ՝ ապահովելով արագ, հարմար եւ բարձրակարգ սպասարկման փորձ։ Այս լուծումը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց գործարքները ցանկացած պահին՝ անկախ մասնաճյուղի աշխատանքային ժամերից։


«Ineco Store-ի նպատակը միայն գործարքների իրականացումը չէ, այլ՝ առօրյա եւ ռազմավարական ֆինանսական որոշումների կայացման աջակցությունը։ Այստեղ հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն հիփոթեքային վարկերի, խնայողությունների պլանավորման կամ խոշոր գնումների կազմակերպման հարցերում։ Նոր ձեւաչափը ստեղծում է միջավայր, որտեղ արագությունն ու արդյունավետությունը համադրվում են անհատական մոտեցման եւ վստահության հետ», - ընդգծել է Ինեկոբանկի Մանրածախ եւ թվային բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Պավել Միխայլովը։

Նորաբաց Ineco Store-ը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ առավոտյան ժամը 09:05-ից մինչեւ ժամը 22:00-ը՝ առաջարկելով առավել հասանելի, հարմարավետ եւ նոր սերնդի սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW