×


Հերմինե Ստեփանյանի կյանքում փոփոխություն կա :)

Առաջին ալիքի ուղիղ եթերում “Առավոտ լուսո”-ի շրջանակում այսուհետեւ հեռուստադիտողներին բարի լույս կմաղթեն Լիլիթ Մուրադյան-Վահե Խանամիրյան եւ Հերմինե Ստեփանյան-Արման Մարգարյան հաղորդավարական զույգերը: BRAVO.am-ը զրուցել է ծրագրի կազմը համալրած նոր անդամի հետ:):

Հերմինե Ստեփանյանը` "Առավոտ լուսո"-ի տաղավարում


Մերի Ներսիսյանի տեղափոխությունից հետո հաղորդավարուհու կարիք կար, եւ ստացա առաջարկը: Հաճելի է, որ առաջին օրվանից նոր թիմում ինձ գնահատված եմ զգում”, -ասել է Հերմինե Ստեփանյանը:

Հաղորդավարուհին առավոտյան ծրագիր վարելու փորձ ունի, քանի որ տարիներ առաջ բարի լույս է մաղթել “Կենտրոն” հեռուստաընկերության “Սկսենք նորից” ծրագրի տաղավարից.“Կենսակերպով ավելի գիշերային մարդ եմ, եթե ինձ ասեին` նորից պետք է առավոտյան հաղորդում վարեմ, կպատասխանեի` գժվել են:): Իսկ հիմա, միեւնույն է, Մարիայի հետ չեմ քնում, արթնանալու խնդիր չունեմ եւ ժամանակս ճիշտ կօգտագործեմ, աղջիկս էլ կանցնի տատիկներ-դայակ-հայրիկ-մայրիկ ռեժիմին: Այսօր երկար էի բացակայել տնից, եւ նա, քնից արթնանալով, ինձ գրկելու փոխարեն տատիկին գրկեց, մի քիչ հուզվեցի այդ փաստից, բայց մի քանի րոպե հետո անցավ:)”:

Հերմինե Ստեփանյանը եւ Արման Մարգարյանը` "Առավոտ լուսո" հաղորդման տաղավարում


Հերմինեն նոր գործընկերոջ` Արման Մարգարյանի հետ շփվելու առիթներ ունեցել է դեռ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին.“Իմ ակնածանքը նրա ընտանիքի` ծնողների, տատիկի, քեռու հանդեպ դեռ այն ժամանակվանից մեծ է եղել, այդ պատճառով վստահ էի, որ հաճույքով կաշխատեմ: Իհարկե, մի քանի ամիս հետո պարզ կդառնա, թե ինչպիսի հաղորդավարական զույգ ենք, բայց Արմանն իր վերաբերմունքով, հումորով արդեն ամեն ինչ անում է, որ իր կողքին հարմարավետ ու հանգիստ զգամ: Ամենահաճելին այն է, որ առավոտյան մարդկանց սուրճին կարող ենք մեր ժպիտն ավելացնել”:

Նրա խոսքով` առաջնեկի ծնունդից հետո էլ հասցնում է իր բոլոր գործերը, իսկ եթեր վերադարձել է ծննդաբերությունից երկու ամիս հետո.“Ընկերներս կարծում էին` Մարիայի ծնվելուց հետո կմոռանամ իրենց ժամանակ տրամադրել, բայց առ այսօր մինչեւ լուսաբաց մեր տանն ենք հավաքվում, սեղան եմ պատրաստում, չեմ քնում, բայց ամեն ինչ հասցնում եմ”:

"Առավոտ լուսո" հաղորդման տաղավարում


Հաղորդավարուհին նշել է, որ առանց խնդիրների է հրաժեշտ տվել “21TV”-ի աշխատակազմին, իսկ առաջիկայում նպատակ ունի Առաջին ալիքին իր հեղինակային ծրագրի առաջարկը ներկայացնել.“Ոչ թե հեռացրել են կամ ես եմ հեռացել նախկին աշխատավայրից, այլ ուղղակի ինձ հարմար ծրագիր չկար”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW