×


Հերմինե Ստեփանյանն` իր 30-ամյակին խնջույք չկազմակերպելու եւ վիրավորական նվերի մասին :)

Հերմինե Ստեփանյանն այն սակավաթիվ մարդկանցից է, որ իր ծննդյան տարեդարձին խնջույք չի կազմակերպում, փոխարենը նրա համար հունիսի 23-ը տոնական են դարձնում մտերիմները: Մասնագիտությամբ դերասանուհի-հաղորդավարուհին էլ նախընտրում է նրանց ծննդյան օրերը հիշարժան դարձնել:

Հերմինե Ստեփանյանը` 1 տարեկան դստեր հետ


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ 30-ամյակի առթիվ էլ ավանդույթը չի խախտում.“Հատուկ անակնկալի չեմ սպասում, նույնիսկ եթե այսօր ոչինչ տեղի չունենա, ողբերգություն չեմ սարքի: Ուրախ մարդ եմ, մանավանդ հունիսը տոնական շատ օրեր տվեց ինձ` աղջկաս ծնունդը, որպես դերասան իմ դեբյուտային ֆիլմի` “Շքամուտք”-ի պրեմիերան:”:

Ուղիղ կեսգիշերին նրան մեկ գավաթ գինով շնորհավորել է ամուսինը` լուսանկարիչ Արմեն Աղայանը.“Նվերների պակաս էլ չեմ զգում.  ընկերներս դեռ Մարիայի ծննդյան օրն էին ուղարկել Մոսկվայից:)”,-ասել է նա` հավելելով, որ սիրում է տարատեսակ նվերներ, բացի գումարից.“Ատում եմ, երբ փող են նվիրում, կարող եմ վիրավորանքից լաց լինել: Այնքան կարեւոր է, երբ մեկին սիրում ես, ժամանակ տրամադրես նվեր ընտրելուն, մտածես, թե ինչով կարելի է ուրախացնել: Ինքս էլ գումար չեմ նվիրում, փաստորեն նախորդ դարում եմ մնացել:)”:

Հերմինե Ստեփանյանը` դստեր հետ


Հաղորդավարուհու խոսքով` մեծանալու փաստից չի տխրում.“Ինձ համար թվերն ընդհանրապես նշանակություն չունեն: Երեւի չտխրելու պատճառներից մեկն էլ այն է, որ իմ տարիքից փոքր եմ երեւում”:

Հերմինեն հունիսի 12-ին էլ նշել է դստեր առաջին տարեդարձը.“Քանի որ շատ էի ուզում այգում տոնել, հավաքվել էինք հորեղբորս առանձնատան բակում, որը վերածել էի ծաղկանոցի: Նույնիսկ հումորներ էին անում` տեսնելով, որ խնձորենիների վրա վարդեր են “աճել”: Ընտանեկան միջավայրում սիրուն ու համեղ օր ունեցանք”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW