×


Հոլիվուդյան “աստղաբույլը” մասնակցել է “Ոսկե գլոբուս 2012’’-ին:)

Ավարտվեց “Օսկար’’ մրցանակաբաշխության “գլխավոր փորձը’’` “Ոսկե գլոբուս’’-ը: Բացի նրանից, որ առանձնացվում ու գնահատվում են կինոյի աշխարհում տարվա ընթացքում գրանցված բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները,այս մրցանակաբաշխությունը նաեւ նորաձեւության ինքնատիպ ցուցադրության է վերածվում:

Շարլիզ Թերոնը


Հունվարի 15-ին կայացած “Ոսկե գլոբուս”-ը տեւել է մոտ 6 ժամ: Շոուի հաղորդավարն էր Ռիկի Ջերվեյսը: Միջոցառումը կրկին առանձնացավ իր շքեղությամբ ու ավանդական փայլով. դե պատկերացրեք, տեղի է ունեցել  սուշիի մոտ 5 հազար չափաբաժնի եւ շամպայնի 550 շշի հյուրասիրություն:

Շքեղ հագուստներ, գեղեցիկ զույգեր, հոլիվուդյան փայլ եւ, իհարկե, անվանակարգեր ու հաղթողներ: Միջոցառման ավարտից հետո որոշ “աստղեր” ուղեւորվեցին տոնելու հաղթանակը, մյուսները` խմիչքով ամոքելու անհաջողության վերքերը, երրորդներն էլ արդեն սպասում են “Օսկար’’ մրցանակաբաշխությանը: Իսկ մինչ այդ, ստորեւ ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցուցակը:

Նիկոլ Քիդմանը



Լավագույն դրամա –  “Հետնորդները’’ (Ալեքսանդր Փեյն)

Լավագույն դրամատիկ դերասան – Ջորջ Քլունի (“Հետնորդները’’)

Լավագույն դրամատիկ դերասանուհի – Մերիլ Սթրիփ  (“Երկաթյա Լեդի’’)

Լավագույն կոմեդիա – “Արտիստը’’

Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասան – Ժան Դյուժարդեն (“Արտիստը’’)

Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի – Միշել Վիլյամս (“Յոթ օր ու գիշեր Մերլինի հետ’’)

Լավագույն ռեժիսոր  - Մարտին Սկորսեզե ( “Ժամանակի պահապանը”)

Լավագույն սցենար – Վուդի Ալեն (“Կեսգիշերը Փարիզում”)

Լավագույն անիմացիա – “Տինտինի արկածները. միաեղջյուրի գաղտնիքը”

Լավագույն սաունդթրեք – Լյուդվիկ Բուրդե (“Արտիստը”)

Լավագույն երգ –  “Masterpiece”, Մադոննա, Ջուլի Ֆրոսթ, Ջիմի Հարի

Լավագույն հեռուստասերիալ – “Դաունթոն աբբայությունը”

Հեռուստասերիալի լավագույն դերասան – Իդրիս Էլբա (“Լյութեր”)

Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի – Քեյթ Վինսլեթ (“Միլդրեդ Փիրս”)

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` DailyMail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW