×


Հովհաննես Շահբազյանն` ընտանիքի եւ “Nokia” թատրոնում կայանալիք մենահամերգի մասին

Ամերիկաբնակ ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանի ընտանիքում ապրիլի15-ին ծնվել է երկրորդ երեխան. “Բառերով չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում տղայիս ծնվելուց հետո: Ի պատիվ հայրիկիս` նրան անվանել եմ Յուրա: Կցանկանամ, որ ընկերասեր, ազնիվ ու բարի մարդ մեծանա”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա ու հավելել.“Շատ երջանիկ եմ իմ երեխաներով”:

Ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանը կնոջ եւ երեխաների հետ


Իր կնոջ հետ երգիչը ծանոթացել է 2008 թվականին` Գյումրիում: Մասնագիտությամբ դաշնակահարուհի Հեղինեն այժմ զբաղված է երեխաների խնամքով եւ դաստիարակությամբ: Ամուսնական զույգի առաջնեկը` Անահիտը, ինչպես հայրն է նշել, երաժշտական ունակություններ ունի եւ սիրում է երգել:

Ծննդով գյումրեցի Հովհաննես Շահբազյանը 1988 թվականի աղետալի երկրաշարժի ականատեսն է եղել: Շուրջ 15 տարի բնակվելով Միացյալ Նահանգներում` նա բարեգործական համերգներով պարբերաբար վերադառնում է իր ծննդավայր:

Հովհաննես Շահբազյանը եւ Սիլվա Հակոբյանը


Երգիչն այս շրջանում պատրաստվում է հայտնի “Nokia” թատրոնում կայանալիք իր մենահամերգին, որը նախատեսված է նոյեմբերին.“Ներկայում ընթանում են նոր երգերի ստեղծման աշխատանքները. արդեն գործիքավորվում է Հայաստանին նվիրված հեղինակային երգս: Անակնկալ դուետներ էլ կլինեն”,-ասել է նա ու ավելացրել. “Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ում 7 մենահամերգ եմ ունեցել եւ 5 ձայնասկավառակ եմ թողարկել”:

Հովհաննես Շահբազյանը մեզ հետ զրույցում նշել է, որ համերգը նվիրվելու է Սպիտակի եւ Գյումրիի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին, իսկ ողջ հասույթն ուղղվելու է երկրաշարժից տուժածներին.“Այդ օրը ես դպրոցում էի, ես էլ եմ մնացել փլատակների տակ…”:

Ռուբեն Մաթեւոսյանը եւ Հովհաննես Շահբազյանը


Խոսելով ժողովրդական երգի պահպանման ու տարածման անհրաժեշտության մասին` Հովհաննեսը կարեւորել է ազգայինը.“Բայց իմ խոսքը երիտասարդներին հասցնելու համար երբեմն ժամանակակից եղանակներին եմ դիմում: Ժողովրդական երգը մեր պատմությունն է, որով ներկայանում ենք աշխարհին: Պետք է հնարավորինս պահպանենք ու հաճախ ներկայացնենք այն”:

Երգչի ամենամեծ քննադատը մայրն է.“Մանկավարժ է, միշտ հետեւում է երգի խոսքերին, որ հանկարծ սխալ որեւէ բառ կամ արտահայտություն չհնչի:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Շահբազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին