×


Հոտոտելուց մինչեւ սեքս

Մարդուն կարելի է հավանել ու նույնիսկ սիրահարվել՝ ըստ արտաքինի, խոսելու եւ շարժուձեւի, կրթության, ունեցվածքի, հիացմունքի, բարդույթների համընկնման ու էլ ինչի ասես: Բայց ցանկանալու, նրանով բորբոքվելու եւ սեքս-մարաթոնի համար ի՞նչն է հույժ կարեւոր. ճիշտ է՝  հոտը: Մարդու մաշկի հոտը: Սա անհերքելի մի փաստ է, համոզված եմ՝ կհամաձայնեն բոլորը: Մեկ-մեկ նույնիսկ չենք ընկալում՝ թե ինչու է մթագնում մեր ուղեղը, երբ որեւէ կոնկրետ տղամարդ (կին) հայտնվում է մոտակայքում: Ի դեպ, հոտառության համար պատասխանատու հատվածն ամենահին հատվածն է ուղեղում: Այդ պատճառով էլ մեր հիմնարար սեքսուալ ընտրություններն առաջին հերթին կապված են հոտերի հետ: Եվ հակառակը, եթե մեզ դուր չի գալիս մարդու հոտը, ոչինչ չի կարող փրկել դրությունը:

Ինչպե՞ս է այս ամենն աշխատում կենդանիների դեպքում: Նրանք հորիզոնական դիրքում են ապրում ու տեղաշարժվում, ըստ այդմ, մեկի անալ անցքը հասանելի է մյուսի դնչին ու հոտառական ապարատին: Պարզվում է՝  հետանցքի շուրջ է կուտակվում քրտնագեղձերի, սեռական օրգանների արտադրության ու անհատական ֆերոմոնների ողջ կոկտեյլը: Կենդանիներն, այդ հատվածը հոտոտելով, կենակցելու համար զուգընկեր են ընտրում:

Իսկ ինչ է կատարվում մարդկանց դեպքում: Մարդիկ, բարեբախտաբար, ուղղահայաց են քայլում եւ հնարավորություն չունեն կենդանիների պես ստուգելու դիմացինի հետ սեքսուալ համատեղելիությունը, եւ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է ընթանում: Անցնենք իմ սիրելի փաստերին:

ՖԵՐՈՄՈՆՆԵՐ

Սրանք յուրահատուկ նյութեր են, որոնք արտադրվում են կնոջ եւ տղամարդու օրգանիզմում, ու վկայում սեքսուալ ակտիվության, գրգռվածության եւ գրավիչ լինելու մասին:  Տղամարդու ֆերոմոնները կոչվում են անդրոստերոլ, իսկ կնոջինը՝ կոպուլին:
Յուրաքանչյուր մարդու ֆերոմոնն արտադրվում է անհատական կոնցենտրացիայով, դրա համար էլ մենք մեր եզակի ու անկրկնելի հոտն ունենք, որն ինքներս չենք զգում: Իսկ այ, շները զգում ու տարբերում են եւ կարող են մարդու հետքով գնալ հենց նրա ֆերոմոնի հաշվին: Ֆերոմոնի 2 միանման հոտ գոյություն չունի աշխարհում, դրանք եզակի են, ինչպես մատնահետքերը:

Երեխայի մարմնում մեծ քանակով ֆերոմոնային գեղձեր են պարունակվում ներարգանդային շրջանում, բայց դրանց մեծ մասը կորչում են մինչեւ ծնվելը: Մնացածը «քնում» են մինչեւ սեռահասունացումը: Սեռահասունացման ընթացքում գեղձուղիները բացվում ու սկսում են աղաղակել սեքսուալ «պատրաստակամության» մասին: Ֆերոմոնային գեղձերը տեղակայված են թեւատակերի փոսիկներում, անուսի եւ սեռական օրգանների շրջակայքում, պտուկների, ինչպես նաեւ բերանի ու ռունգերի շուրջ:

 ՖԵՐՈՄՈՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

Գրգռվելու կամ ակտիվ աշխատանքի ժամանակ ֆերոմոններն ակտիվանում ու հայտնվում են մարմնի մակերեսին: Դրա համար էլ, օրինակ, կանայք գրգռվում են  ֆիզիկական աշխատանք կատարող տղամարդկանց տեսքից: Իհարկե, արտաքին, միմիկաներ, ժեստեր, խելք, բնույթ կատեգորիաները ոչ ոք չի ժխտում, բայց  «սեր առաջին հայացքից» կոչվածը, փաստորեն եւ միգուցե, սեր առաջին հոտի՞ց է իրականում:
Եվ իրոք, այդ ընթացքն ապահովում է մի հատուկ օրգան, որին յուրաքանչյուր քթանցքից բարակ խողովակներ են միանում՝  փոխանցելով ֆերոմոնների բույրն ուղեղին: Արդյունքում մենք մի շնչից գալիս ենք եզրակացության՝ ուզում ենք նրան, թե ոչ:

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆերոմոնները շատ նուրբ են. դրանք քայքայվում են օդում թթվածնի պատճառով: Ֆերոմոնների ամենամեծ ակտիվությունը նկատվում է գարնանն ու ամռանը, երբ դրսում շատ են կիսամերկ մարմինները: Ֆերոմոնները «չեն սիրում» նաեւ օծանելիքի ու կոսմետիկայի սուր հոտերը: Վերջիններս խեղդում են քիթն ու չեն թողնում, որ պոտենցիալ սեքսուալ զուգընկերը մտնի ֆերոմոնների ակտիվության շրջանակը՝ անձի շուրջ 1մ շառավղով տարածք: 

Ինձ մնում է առաջարկել պահպանել մեր անկրկնելի ֆերոմոնային բույրերը, մտնել միմյանց անձնական տարածքներ ու վայելել այդ  բացառիկ ելեւէջները: Մմմմ՜...

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW