×


Հուլիսին կծնվի Բեքհեմների դստեր մրցակցուհի՞ն:)

Նախորդ տարեվերջին Քանյե Ուեսթը հայտարարեց, որ իր սիրելին` Քիմ Քարդաշյանը, երեխայի է սպասում: Այդ պահից ի վեր ռեալիթի-շոուների թագուհու հանդեպ ուշադրությունը կրկնապատկվել է. պապարացիներն ամենուրեք հետեւում են ապագա մայրիկին` փորձելով ֆիքսել նրա` օր-օրի փոփոխվող կազմվածքը:

Քիմ Քարդաշյանը


Վերջին ամիսների ընթացքում Քիմին չեն քննադատել միայն ալարկոտները:): Նրան մեղադրում են հղիների համար նախատեսված հագուստ չկրելու համար եւ ոչ միայն: Քարդաշյանը կարծես որոշել է հետեւել բարի խորհուրդներին. նրան օրերս լուսանկարել են լայն եւ երկար սպիտակ զգեստով:

Քիմ Քարդաշյանը


Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, 32-ամյա Քիմն ու 35-ամյա Քանյեն դուստր են ունենալու: BRAVO.am-ն արդեն պատմել է զույգի առաջնեկի հնարավոր արտաքինի մասին: Հաշվարկների համաձայն` երեխան լույս աշխարհ կգա հուլիսին ու կդառնա Բեքհեմների դուստր Հարփեր Սեւենի եւ Քեթի Հոլմսի ու Թոմ Քրուզի դուստր Սուրիի մրցակցուհին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW