“Այսօր պետք է մեկնեի` Սոչիում կայանալիք համերգի մասնակցելու: Առավոտյան ժամը 9-ին արդեն օդանավակայնում էի, որտեղ պարզվեց` ինձնից բացի ոչ ոք չկա”,- քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Անդրեն` նշելով, թե սա եզակի այն դեպքն է իր կյանքում, որ թռիչքի 8 ժամով հետաձգման համար միայն ուրախ է:
Անդրեն
Երգիչն այս օրը կանցկացնի ընտանիքի հետ` նշելով մայրիկի ծննդյան տարեդարձը:). “Աշխատանքի բերումով հաճախ ստիպված եմ լինում հարազատներիս ծննդյան օրերին բացակայել: Մի կողմից ուրախ եմ, որ սիրելի գործս եմ անում, հանդիսատեսիս չեմ հիասթափեցնում, բայց մյուս կողմից էլ շատ ավելի լավ կլիներ, որ հարազատներիս հետ լինեի նման օրերին”:
Տիկին Սիլվային առաջինը հենց Անդրեն է շնորհավորել. “Այնքան հոգնած էի. ողջ գիշեր չէի քնել, երկար-բարակ ճառեր չեմ ասել: Առհասարակ չեմ սիրում շնորհավորելիս ճառեր ասել: Պարզապես կարելի է մոտենալ, գրկել, համբուրել ու շնորհավորել, ինչն էլ առավոտյան ժամը 7-ին արել եմ:)”:
Անդրեն մայրիկի` տիկին Սիլվայի հետ
BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հիշել է, որ երբ մայրը սպասել է երկրորդ բալիկին` Անուշին, ինքն անընդհատ հարցրել է, թե ինչու է նա չաղացել:). “Վեց տարեկանում ես դեռ հավատում էի, որ երեխաներին կաղամբի միջից են գտնում եւ այլն: Մայրիկիս անընդհատ ասում էի` փուչիկ է կուլ տվել: Իսկ ինքն էլ “հանգստացնում” էր ինձ` ասելով` շուտով կանցնի: Կոմպլեքսավորվում էի այդ չաղությունից ու չէի ուզում հետը նկարվել: Անընդհատ դժգոհում էի`“Դու չաղ ես, ինձ հետ մի՛ նկարվիր”:)”:
Անդրեն քրոջ` Անուշ Հովնանյանի հետ
Այսօր երգիչը վստահ է, որ իր մանկական անմեղ արարքները ներված են մայրիկի կողմից:). “Չէ՞ որ բոլոր մայրերն էլ ներում են իրենց փոքրիկների չարությունները”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: