×


Հռիփսիմե Ելինյանի 34-ամյակը Ծաղկաձորում եւ ամուսնու անակնկալը

Հռիփսիմե Ելինյանն այսօր դարձել է 34 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կեսգիշերվանից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստանում.«Տորթով սկսվեց իմ ծննդյան օրը: Ընտանիքս ամուսնուս հետ անակնկալ էին պատրաստել: Մոմերը փչելիս երազանք, անշուշտ, մտապահեցի: Այն կապված է ընտանիքիս առողջության հետ»:

Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը կրկին անգամ հրապարակայնորեն սեր է խոստովանել կնոջը՝ այս անգամ ստորեւ ներկայացված տողերով.

Զարմանում եմ, ո՞նց եմ ապրել առանց քեզ,
Չէ՞ որ դու իմ կյանքի միակ առանցքն ես,
Զարմանում եմ, ո՞նց եմ շնչել առանց քեզ,
Իմ թթվածին, ո՞նց եմ սնվել առանց քեզ,
Ո՞նց եմ քնել ու արթնացել առանց քեզ,
Ուրախացել ու խնդացել առանց քեզ,
Զարմանում եմ, ես չե՞մ ապրել մինչեւ քեզ,
Քեզ հանդիպել ու նորից եմ ծնվել ես։
Կարճ ենք ապրել մենք միասին՝ տասը տարի,
Տարիներ, որ հավասար են տասը դարի,
Ու այդպես էլ տարեց տարի սերս նմանվում է քարի
Ու կարծրանում ինչպես ծովի կուռ մարգարիտ։
Ես պատրաստ եմ կողքիդ լինել եւս քանի հարյուր տարի,
Միայն հանկարծ բախտը կողքից մեզ ոչ մի կերպ չխանգարի։
Միեւնույն է` զարմանում եմ, հարց եմ տալիս,
Ո՞նց եմ ապրել առանց քեզ ես քսանչորս տարի։

Հռիփսիմե Ելինյանը


Ընտանիքն օրը վայելում է Ծաղկաձորում: Հռիփսիմեն կատակել է, որ կեսգիշերին ստացած տորթը բավական մեծ էր, եւ երկրորդի կարիք այլեւս չունի: Ինչ վերաբերում է նվերներին, նա ասել է, որ ամուսինն անակնկալը մատուցելիս գեղեցիկ ծաղկեփունջ էլ է նվիրել, իսկ ավագ որդին՝ Ալբերտոն, այս շաբաթ բարձր գնահատականներ է ստացել, ինչպես որ խոստացել էր:

«Ես երջանիկ մարդ եմ`շնորհիվ ամուսնուս, ընտանիքիս: Շատ նպատակներ ունեմ այս տարվա հետ կապված, որոնց փակագծերը բացել առայժմ չեմ ցանկանում: Մոտ ամիսների ընթացքում կիրականանան»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Հռիփսիմե Ելինյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին