×


“Հրեշտակ” Քենդիս Սուեյնփոլի ծովափնյա նոր ֆոտոշարքը :)

Քենդիս Սուեյնփոլը “Victoria’s Secret’’-ի ամենասիրելի “հրեշտակներից’’ մեկն է. դա են փաստում նրա անթիվ-անհամար ֆոտոշարքերը, որոնք արվում են ապրանքանիշի տեսականին գովազդելու համար: Նոր հավաքածուն եւս ներկայացնում է այս սուպերմոդելը:

Քենդիս Սուեյնփոլը


Սլացիկ մարմնով շիկահեր գեղեցկուհին լուսանկարվել է լողափին` ցուցադրելով վառ գույների, ամենատարբեր ձեւվածքների բիկինիներ եւ լողազգեստներ: Ի դեպ, 25-ամյա Քենդիսը հարավաֆրիկյան առաջին մոդելն է, որը մասնակցել է այս բրենդի գովազդային արշավներին եւ ցուցադրություններին:

Քենդիս Սուեյնփոլը


Նա մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում, մասնակցել է “Christian Dior”, “Dolce & Gabbana”, “Elie Saab”, “Fendi”, “Givenchy”, “Trussardi” եւ հանրահայտ այլ ապրանքանիշների հավաքածուների ցուցադրություններին:

Քենդիս Սուեյնփոլը


Սուպերմոդելը հայտնվել է “Elle”, “Vogue” “Marie Claire”, “GQ”, “Harper’s Bazaar”, “Vogue” եւ այլ ամսագրերի շապիկներին, առաջին անգամ ամբողջովին մերկացել է “Muse”-ի համար նախատեսված ֆոտոշարքում, որը կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW