×


Ղազախստանում ցուցադրվում է հայկական «Առաջնորդները»

«Առաջնորդները» մարտի 27-ից ցուցադրվում է նաեւ Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ  տեղական արտադրանքն ընդլայնել է դիտողների շրջանակը՝ ներկայանալով այլազգի հեռուստադիտողին: Թեմայի շուրջ զրուցել ենք սերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով նաեւ գլխավոր դերակատարներից մեկն է:

Ղազախստանում ցուցադրվում է հայկական «Առաջնորդները»


«Ղազախական հեռուստաընկերության հետ բանակցություններին ես չեմ մասնակցել: Սերիալի վաճառքով զբաղվել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը»: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նման համագործակցություն: Առաջին դեպքն է, երբ հայկական սերիալը թարգմանվում է եւ ցուցադրվում այլ երկրում: Ցանկությունս մեծ է, որ սերիալների արտադրությունն այն որակի հասցնենք, որ կարողանանք հպարտությամբ ցուցադրել այլ երկրներում: Ուրախ կլինեմ, որ ոչ միայն իմ սերիալները, այլեւ հայկական այլ սերիալներ ունենան հաջողություն՝ ներկայանալու այլազգի հեռուստադիտողին»,-BRAVO.am-ին ասել է նա:

Դիանա Գրիգորյանը


Դիանայի խոսքով՝ սերիալը ցուցադրվում է Ղազախստանի 7-րդ ալիքով՝ ամենամեծ լսարանն ապահովող ժամին (Prime Time): Եթե առաջին սեզոնը հաջողություն գրանցի ղազախ լսարանի շրջանում, ապա համագործակցությունը կշարունակվի:

Հայաստանում «Առաջնորդները» կցուցադրվի մինչեւ օգոստոս: Արդեն իսկ նկարահանվել է 400 սերիա, առաջիկայում եւս 50-ը կնկարահանվի: Չնայած առողջական խնդիրներին՝ աշխատանքները չի դադարեցրել նաեւ Դիանան.«Ի ուրախություն ինձ՝ արդեն սկսել եմ առանց ձեռնափայտի օգնության քայլել: Ոտքիս կոտրվածքը բնավ չի խոչընդոտել նկարահանումների ընթացքին»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW