×


Մադոննան ու Քեթի Փերին` ֆուտբոլային կրքերի կիզակետում:)

Հանգստյան օրերը բավական հագեցած են եղել ամերիկացիների համար: Երկրի բնակիչների մեծ մասը գամվել էին հեռուստաէկրաններին` դիտելու տարվա կարեւորագույն միջոցառումը` Ֆուտբոլի ազգային լիգայի սուպերգավաթը, որն իրենց ներկայությամբ “զարդարել” ու առավել հետաքրքիր են դարձրել ամերիկյան շոու-բիզնեսի “աստղերը”:):

Մադոննան


Մադոննան, Նիկի Մինաժը, Քեթի Փերին եւ մյուսները հատուկ ժամանել էին Ինդիանապոլիս` ներկա գտնվելու ու քաջալերելու ֆուտբոլային սիրելի թիմին եւ, իհարկե, երաժշտական կատարումներով հանդես գալու:

Նշենք` այնքան տպավորիչ է եղել Մադոննայի ելույթը, որ նույնիսկ խամրեցրել է ֆուտբոլային խաղը:): Երգչուհին կրել է  “Givenchy” բրենդի հագուստ, նրա ակրոբատիկ հնարքներն ու սիրելի հիթերի կատարումները ոչ ոքի անտարբեր չի թողել:

Նիկի Մինաժը


Մեծ ուրախությամբ է հանդիսատեսը դիմավորել նաեւ Քելի Քլարքսոնին, որը հայտնվել է խաղի դաշտում ԱՄՆ հիմնը կատարելու համար: Միջոցառումից հետո հայտնիները շարունակել են ուրախանալ տարբեր “աֆթրփարթիներում”: Ի դեպ, այս տարի հաղթել է “New York Giants” թիմը` 21:17 հաշվով ետեւում թողնելով  “New England Patriots”-ին:

Առաջարկում ենք դիտել սուպերգավաթի համերգային մասից մի քանի հատված:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


Կարդալ ավելին

Quality Sign BW