×


Մահացել է “Deep Purple”-ի հիմնադիր Ջոն Լորդը

Երեկ 71 տարեկան հասակում մահացել է ռոք-աստղ, “Deep Purple” խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոն Լորդը: Լեգենդար երաժշտի պաշտոնական կայքում ցավալի լուրը ներկայացվել է հետեւյալ կերպ՝ “Նա խավարից գնաց դեպի լույսը”:

Ջոն Լորդը


Լորդը մահացել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում: Նրա կողքն են եղել ընտանիքի անդամները: Երաժիշտը տառապել է թոքային էմբոլիայով:

1968 թվականին  Ջոն Լորդը հիմնադրել է լեգենդար “Deep Purple” խումբը: Երաժիշտը նաեւ հանդես է եկել որպես երգերի համահեղինակ:1978-1984 թվականներին, երբ խումբը դադարեցրել էր իր գործունեությունը, Լորդը համագործակցել է “Whitesnake” խմբի հետ, ինչպես նաեւ մասնակցել Ջորջ Հարիսոնի, Դեւիդ Գիլմորի եւ ուրիշների ձայնագրություններին: “Deep Purple”-ի՝ ասպարեզ վերադառնալուց հետո նա կրկին համագործակցել է խմբի հետ մինչեւ 2002 թվականը, բայց նաեւ սկսել է հանդես գալ որպես դասական ժանրի կոմպոզիտոր:

Ջոն Լորդը


BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է երաժշտի ընտանիքին, ընկերներին, ինչպես նաեւ երկրպագուներին: Ստորեւ առաջարկում ենք դիտել նրա մասնակցությամբ մի քանի հոլովակ:

Կարդացեք նաեւ Մեդիամաքսի  տնօրեն Արա Թադեւոսյանի սյունակը "Deep Purple" խմբի հիմնադրի մասին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail






Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW