×


Մահացել է բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

Սեպտեմբերի 15-ին 88 տարեկանում մահացել է ամերիկահայ հայտնի բարերար, “Գաֆեսճյան ընտանիք” հիմնադրամի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանը: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Մարիա Հովսեփյանը:

Ջերարդ Գաֆեսճյանը (Լուսանկարը` Ֆոտոլուրի)


Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում: Մասնագիտությամբ տնտեսագետ Գաֆեսճյանը հետագայում ստացել է նաեւ իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում: 44 տարի շարունակ նա աշխատել է “West Publishing’’ հրատարակչությունում:

1996 թվականին բարերարը հիմնել է “Գաֆեսճյան ընտանիք” հիմնադրամը, որն  ուղղված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանն ու պատմամշակութային արժեքների պահպանմանը:

Ջերարդ Գաֆեսճյանը (Լուսանկարը` cmf.am-ի)


2002 թվականին Գաֆեսճյանի նախաձեռնությամբ վերսկսվեցին Կասկադի բարեկարգման աշխատանքները: 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որտեղի ցուցանմուշների մեծամասնությունը Ջ. Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է Ջերարդ Գաֆեսճյանի հարազատներին ու ընկերներին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW