Այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Ցավալի լուրը հայտնել է shamshyan.com-ը:
Երվանդ Ենգիբարյանը
Երվանդ Ենգիբարյանը երեկ` հոկտեմբերի 21-ին, դարձել էր 30 տարեկան:
BRAVO.am-ի թիմը խորին ցավակցություն է հայտնում Երվանդ Ենգիբարյանի հարազատներին եւ ընկերներին:
Երվանդ Ենգիբարյանն 2004 թվականից աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է “Խելքից պատուհաս”, “Ռեւիզորը”, “Շահանե, դու իմ…”, “Մորգանի խնամի” եւ այլ ներկայացումներում, կատարել է բեմադրություններ: Նկարահանվել է “Խեղճ Նաստյան”, “Միշտ ասա միշտ”, “Ջոկեր”, “Տասնմեկ”, “Լքյալները”, “Հրեշտակների դպրոց” սերիալներում, “Խաչագողի հիշատակարան”, “Երեք ընկեր”, “Քայլ ձիով” ֆիլմերում: Այս տարի արժանացել է ՀԹԳՄ “Արտավազդ” մրցանակի` որպես լավագույն դերասան:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: